Բայց սխալմամբ «Շուտ արի, ամուսինս գործուղման է գնացել» տեքստով հաղորդագրությունն ուղարկեց ոչ թե իր ըներուհի Լենային, այլ… ամուսնուն:

Ամուսինը նույն պահին զանգահարեց:
– Այդ ո՞ւմ ես հրավիրում, երբ ես մեկնել եմ,- հարցրեց տղամարդը:
Կինը բացատրեց իրավիճակը, ամուսինը հավատաց և խոսակցությունը դրական ավարտ ունեցավ:

Երեկոյան նրան հյուր եկավ Լենան, որի համար նախատեսված էր հաղորդագրությունը: Ընկերուհիները պիցցա կերան, զրուցեցին: Հանկարծ դռան զանգը հնչեց…
Շեմին կանգնած էր Օլեգը՝ ամուսնու եղբայրը: Ասաց, որ եկել է պտուտակահանը տանելու, մտավ տուն, նայեց բոլոր սենյակները: Բնականաբար, հանցավոր ոչինչ չգտավ:

Կանայք նրան պիցցա առաջարկեցին, նա կերավ, ներողություն խնդրեց և արագ գնաց: Ի դեպ, պտուտակահանը նա չտարավ:



























