Բաղադրիչներ
- Խոզի միս – 1 կգ
- Բեկոն – 250 գ
- Սոխ – 2-3 հատ
- Կիտրոնի հյութ – 1/2 հատ
- Աղ, պղպեղ, այլ համեմունքներ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Խոզի միսը լվանալ, կտրատել, համեմել և լցնել կիտրոնի հյութը:
2. Սոխն օղակաձև կտրատել և ավելացնել մսին, մի փոքր ջուր լցնել:
3. Կես ժամ մարինացնել:
4. Բեկոնը բարակ շերտատել:
5. Միսը, բեկոնը և սոխը հերթականությամբ շարել փոքրիկ փայտիկների վրա:
6. Բանկայի հատակին սոխ լցնել և շարել մսով փայտիկները:
7. Բանկան փակել յուղաթղթով: Բանկան դրսից պետք է անպայման չոր լինի:
8. Բանկան դնել սառը ջեռոցի մեջ (որպեսզի բանկան չպայթի) և միացնել այն 180-200 աստիճան, թողնել՝ եփվի 60-80 րոպե:
9. Եփելուց հետո աստիճանաբար բացել ջեռոցը, որպեսզի ջերմաստիճանի փոփոխությունից բանկան չպայթի, և մատուցել:





























