Այսօր ցանկանում ենք կիսվել կեֆիրի մեջ մարինացված հավի բաղադրատոմսով։
Այս ուտեստը կզարդարի ցանկացած տոնական սեղան և ձեր ընտանիքի ամենասիրելիներից մեկը կդառնա։

Անհրաժեշտ բաղադրիչներ
- 1 ամբողջական հավ կամ դրա մասերը
- 0,7 լիտր կեֆիր
- Հավի համեմունք
- Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Հավի միսը կամ հավը լավ լվացեք և համեմեք։

2. Դրեք միսը խորը տարայի մեջ և վրան լցրեք կեֆիրը, այնպես, որ ծածկի ամբողջությամբ մսին։

3. Թողեք այդպես մարինացվի ողջ գիշեր։

4. Հանել ամանից, դնել ջեռոցի ամանի մեջ, վրան լցնել մարինադի մնացած մասն ու պատրաստել 180 աստիճան տաքացված ջեռոցում 1 ժամ։

5. Մատուցեք տաք վիճակում, զարդարեք կանաչիով։ Բարի ախորժակ։



























