Կենդանակերպի նշաններ, որոնք ունեն քարի սիրտ։ Մի փորձեք հարաբերություններ հաստատել նրանց հետ

Կենդանակերպի ոչ բոլոր նշաններն են փափուկ ու նուրբ: Ոմանք պատրաստ են ձեզ ցույց տալ իրենց ճանկերը, իսկ ոմանք էլ ընդհանրապես անսիրտ ու սառը են:

Թվում է, թե սառույցի մի կտոր է հայտնվել նրանց սրտերում, ինչպես Կայ Հերդայի մասին հեքիաթում: Ո՞վքեր են կենդանակերպի այդ սառը, հաշվարկով նշանները:

1. Կարիճ

Այս նշանն իր անտարբերությամբ ու զայրույթով պատժում է բոլոր նրանց, ովքեր իրեն դուր չեն գալիս: Նրա սրտում միայն ընտրյալների համար տեղ կա: Նա ուղղակի արհամարհում է մնացածը, չափում է այնքան սառը հայացքով, որ դու դողում ես: Դժվար թե ցանկանաք գործ ունենալ Կարիճի հետ` տեսնելով նրան զայրացած, նյարդային վիճակով։

2. Ցուլ

Համառ Ցուլերն իրենց դիմացկունությամբ ինչ-որ չափով հիշեցնում են Կարիճներին, բայց նրանց կատաղությունն ավելի ուժեղ է, քանի որ չեն թաքցնում դա: Ցուլին բնորոշ են խանդը, զայրույթի անվերահսկելի պոռթկումները, սառնությունը նրանց նկատմամբ, ում հետ նա արդեն վիճել է: Ներողություն մի սպասեք, նույնիսկ եթե Ցուլը ներել է ձեզ:

3. Ջրհոս

Ջրհոսը թվում է կենդանակերպի ամենաբարի նշաններից մեկը: Այնուամենայնիվ, շատերը ծանոթ են նրա սառեցման և ժամանակ առ ժամանակ նույնիսկ հարազատներին լքելու ունակությանը: Ջրհոսը կարող է դառնալ չոր, անտարբեր և անզգա։

Բայց որոշ ժամանակ անց նրանք վերադառնում են իրենց սովորական կյանքի ուղուն և կրկին դառնում երջանիկ և թեթև, ինչպես նախկինում:

Ձեր կենդանակերպի նշանը դատաճիռ չէ: Եթե ​​դուք պատկանում եք վերը նշված կենդանակերպի նշաններից մեկին, մի հուսահատվեք: Եթե ​​ձեզ համարում են սառը և անբարյացակամ, առաջինը նախաձեռնեք: Մարդիկ սիրում են նրանց, ովքեր հետաքրքրվում են իրենցով: