Թեստ «Լապտեր»․ ովքեր են կյանքում ձեր լավագույն օգնականները

Ենթագիտակցությունը շատ ավելին գիտի, քան գիտակցությունը, դա վաղուց է հայտնի։ Լապտեր-թեստը, որն այսօր ներկայացնում ենք, կօգնի ձեզ լսել ձեր ներքին զգացողությունները և գտնել ճիշտ պատասխանը։ Ով է ընկեր, ով՝ թշնամի, ամեն բան այնքան պարզ է։

Նայեք նկարին, անջատեք գիտակցությունը և ինտուիտիվ մակարդակով ընտրեք այն լապտերը, որն ավելի եք հավանում։

1. Լապտեր №1

Հաղորդակցությունը ձեր լավագույն ընկերն է։ Շփվելով մարդկանց հետ՝ դուք այդ շփումից ուժ և էներգիա եք քաղում խոչընդոտները հաղթահարելու համար։ Շրջապատի մարդիկ ձեզ շատ են սիրում և պատրաստ են օգնել դժվար պահերին՝ պատասխանելով ձեր բարությանը, համբերատարությանն ու թեթև շփվելու ունակությանը։

2. Լապտեր №2

Ձեր կյանքում կին կա, որը պահպանում է ձեզ փորձություններից։ Անսահման սիրում է ձեզ և միշտ պատրաստ է օգնել։ Դա կարող է լինել ձեր մայրը, քույրը, ընկերուհին, բարեկամուհին․ ամեն դեպքում նա ձեր պահապան հրեշտակն է։

3. Լապտեր №3

Կարգապահությունն ու խիստ վերաբերմունքը ինքներդ ձեր նկատմամբ թույլ է տալիս ձեզ աճել և հասնել նպատակներին։ Դուք ձեզ համար ամենալավ օգնականն եք։ Ինքներդ ձեր նկատմամբ հարգանքը ձեզ ուժեղ մարդ է դարձնում, դեպի որին ձգվում են շրջապատի մարդիկ։

4. Լապտեր №4

Բնավորության հուզական բաղադրիչը ձեր ուժեղ կողմն է։ Դուք կարողանում եք կառավարել ձեր հույզերը, դրանք բաց թողնել անհրաժեշտ պահին, կամ զսպել, երբ պետք է։ Դա ձեզ զարմանալիորեն ուժեղ և հավասարակշռված է դարձնում։ Դուք ոչինչ ներս չեք գցում՝ ստեղծելով բարդույթներ։ Ինքներդ ձեր և ձեր շրջապատի նկատմամբ անկեղծությունը ձեզ բարձունքի վրա է պահում։

5. Լապտեր №5

Դուք շատ ուշադիր և կենտրոնացած է, դա ձեզ առավելությունը է տալիս օդերում սավառնող մարդկանց նկատմամբ։ վարդագույն ակնոցն ու օդերում սավառնելը ձեզ համար չեն։ Դուք ամեն ինչին առողջ եք նայում, հազվադեպ եք հիասթափվում և սխալվում։ Մտածելը ձեր ուժեղ կողմն է, ճիշտ եզրակացություններ անելը՝ հրաշալի ունակություն։

6. Լապտեր №6

Դուք աշխատունակ եք և աշխատասեր, համառ։ Բացի այդ դուք մտածված եք գործում թե ֆինանսների, թե հույզերի առումով։ Դա ձեզ ավելի ինքնավստահ է դարձնում։ Դուք ինքնուրույն եք հաջողության հասնում, դրա համար շրջապատում ձեզ հարգում են և անգամ երազում են նմանվել ձեզ։