Աստղային դիմահարդար Գոհար Ավետիսյանը հայտնի է կոսմետիկայի միջոցով կանանց փոխակերպելու իր զարմանալի ունակությամբ: Գոհարը պարզապես չի կիրառում պրոֆեսիոնալ դիմահարդարում, նա կարողանում է յուրաքանչյուր այցելուի մեջ տեսնել նրա անհատական «համովությունը» և շեշտը դնել դրա վրա:

Վերջերս դիմահարդարն արձակուրդ էր մեկնել՝ Հայաստան: Այստեղ Գոհարը ժամանակ անցկացրեց իր ընտանիքի հետ, և միևնույն ժամանակ որոշեց կախարդական կերպարանափոխություն կատարել իր տարեց տատիկին: Գոհարը ձայնագրեց ամբողջ գործընթացը տեսանյութում, այնուհետև տարածեց իր էջում:

Դիմահարդարը խոստովանում է, որ տարիքով կանանց համար հատուկ կոսմետիկա չունի (Գոհարը բացատրեց, որ 25-30 և 80-90 տարեկանների ապրանքները շատ տարբեր են): Սակայն տատիկին հաճույք պատճառելու ցանկությունն այնքան ուժեղ էր, որ վարպետն օգտագործեց իր իսկ կոսմետիկ պայուսակը: Եվ վերափոխումը հաջող ստացվեց: Տեսնելով իրեն հայելու մեջ` տատիկը չկարողացավ զսպել իր հույզերը:
Տեսանյութը հուզեց նաեւ Գոհարի բազմաթիվ բաժանորդներին: «Ինչքա՜ն հուզիչ է, ես լաց եմ լինում», «Բրավո՛ թոռնիկ, ինչքան ուրախացրեց տատիկին», «Աստված իմ, ինչ լավիկն է», «Տատիկը գեղեցկուհի է, առողջություն և երկար տարիներ»։ Նրանք գրել են տեսանյութի մեկնաբանություններում։








