Ներկայացնում ենք թեստ՝ իմանալու համար, թե ինչպես եք վերաբերվում սիրուն:
1. Ի՞նչ ասոցիացիա է առաջացնում «սեր» բառը
A. Տիեզերք
B. Ձանձրույթ
C. Ժամադրություն
D. Հարսանիք
2. Պատկերացրեք՝ այսօր ժամադրության եք: Ի՞նչ պարտադիր կվերցնեք ձեզ հետ
A. Զգեստների կատալոգ
B. Արտասահմանյան անձնագիր
C. iPad
D. Սիրելի գիրքը
3. Ձեզ համար իդեալական ժամադրությունը՝
A. Պիկնիկ
B. Զբոսայգի
C. Մարզում
D. Դու, նա և PS4
4. Սիրահարների օրվա լավագույն նվերը՝
A. Փուչիկներ
B. Անակնկալ
C. iWatch
D. Պարաշյուտով թռիչք
5. Պատկերացրեք, որ ձեր ընկերը Սուրբ Վալենտինի օրը մենակ է: Նրան ի՞նչ խորհուրդ կտաք
A. Նա քեզ կգտնի
B. Վայելիր պահը
C. Ճամփորդիր
D. Արի մեզ հետ
Թեստի բացատրություն

Ավելի շատ А տարբերակներ՝ անուղղելի ռոմանտիկ եք: Ամենը, ինչ անում եք և ինչով ձեզ շրջապատում եք, սիրով, երազանքներով, անբացատրելի մոգությամբ է լի: Ինչպես ոչ ոք գիտեք՝ ինչ է իսկական սերը, կարողանում եք ապրումակցել ուրիշներին, գրքերից սիրելի հերոսուհի Ջուլյետան է:
Ավելի շատ В տարբերակներ՝ իդեալիստ եք, ով հրաշքի է հավատում և սպասում: Միաժամանակ հստակ հասկանում եք երազանքների և իրական աշխարհի սահմանը: Կարող եք հաճելի անսպասելի բաներ անել սիրելիների համար, իսկ երբ նման բան տեղի է ունենում ձեզ հետ, երջանկությունից ճախրում եք:
Ավելի շատ С տարբերակներ՝ իրատես եք: Հասկանում եք՝ այս աշխարհում ամեն ինչ ինչպես է կառուցված և որ եթե սեր դեռ չի հանդիպել, դժբախտություն չէ: Երկրպագուներ շատ ունեք, բայց չեք շտապում ում հետ պատահի հարաբերություններ կառուցել: Ապրում եք ամբողջ սրտով և չեք վախենում փորձարկել:
Ավելի շատ D տարբերակներ՝ պրագմատիկ եք: Ձեզ համար հարաբերություններում կարևոր է թեթևությունը, պատրաստակամությունը վաղը պարաշյուտով թռչել, մյուս օրը՝ սուզվել Ատլանտյան օվկիանոսում: Գիտեք՝ ինչ է սերը և որ այն կարող է տարբեր լինել և ամեն անգամ նոր:



























