Բնության ուժը. 7 բնական քարեր, որոնք կազատեն ձեզ լուրջ հիվանդություններից

Հետաքրքիր

Բնական քարերը մոգական հատկություններ ունեն և կարողանում են ուժեղացնել մարդու էներգետիկան։

Յուրաքանչյուր քար որոշակի բուժիչ հատկությամբ է օժտված։ Բացի այդ, քարերը նաև մոգական հատկություններ ունեն։

Կան քարեր, որ ընտանեկան երջանկություն են բերում, մյուսներն օգնում են սեր գտնել, երրորդները ֆինանսական բարեկեցություն են բերում և այլն։

1. Լազուրիտ

Բնության ուժը. 7 բնական քարեր, որոնք կազատեն ձեզ լուրջ հիվանդություններից

Լազուրիտի գունապնակը շատ լայն է՝ բաց երկնագույնից մինչև հագեցած մանուշակագույն։ Եթե դուք ցանկանում եք սիրելիի հետ ամրապնդել հարաբերությունները և փոխըմբռնման հասնել բոլոր ոլորտներում, հաճախ լազուրիտ կրեք։ Լազուրիտը օգնում է նաև նյարդային հյուծվածության, անքնության դեպքում, էներգիա և ինքնավստահություն է հաղորդում։

2. Հեմատիտ

Բնության ուժը. 7 բնական քարեր, որոնք կազատեն ձեզ լուրջ հիվանդություններից

Հեմատիտը մուգ կարմիր, երբեմն սև գույնի քար է։ Այն նաև սև մարգարիտ են անվանում։ Հեմատիտի հինական հատկությունը պաշտպանությունն է։ Այն խորհուրդ են տալիս կրել նրանց, ովքեր միզասեռական համակարգի կամ արյան հետ կապված խնդիրներ ունեն։ Այն նաև պաշտպանում է ճանապարհին տհաճ իրադարձություններից։

3. Լաբրադոր

Բնության ուժը. 7 բնական քարեր, որոնք կազատեն ձեզ լուրջ հիվանդություններից

Մոխրականաչավուն երանգի քար է։ Այս քարը հանում է սթրեսը, բարձրացնում է տրամադրությունը, հաջողություն է բերում գործերին։ Այն բուժում է կանանց և տղամարդկանց անպտղությունը։ Այս քարը նաև նպաստում է ոգեշնչմանը և արվեստի մարդկանց անբաժան ընկերն է։

4. Փիրուզ

Բնության ուժը. 7 բնական քարեր, որոնք կազատեն ձեզ լուրջ հիվանդություններից

Փիրուզը վստահաբար կարելի է երջանկության և ֆինանսական բարեկեցության քար անվանել։ Փիրուզ կրող մարդը կոնֆլիկտային չի լինում, նա բաց է աշխարհի համար։ Փիրուզը հանում է հոգնածությունը և խաղաղություն է բերում տուն։ Բուժում է լյարդի, ստամոքսի հիվանդությունները։ Փիրուզը հավատարմության խորհրդանիշն է և օգնում է անձնական կյանքում։

5. Օձաքար

Բնության ուժը. 7 բնական քարեր, որոնք կազատեն ձեզ լուրջ հիվանդություններից

Մուգ կանաչ գույնի այս քարը չեզոքացնում է վատ էներգիան, հիվանդություններն ու վատ հույզերը։ Համարվում է, որ դեղեր ընդունելիս այն բարձրացնում է դրանց արդյունավետությունը։ Այն օգնում է երիկամների, բարձր ճնշման, մարսողական համակարգի խնդիրների դեպքում։

6. Սերդոլիկ

Բնության ուժը. 7 բնական քարեր, որոնք կազատեն ձեզ լուրջ հիվանդություններից

Սերդոլիկը կարմրանարնջագույն քար է։ Այն օգնում է գտնել ձեր սերը և պահել այն։ Կարգավորոմ է հորմոնալ դաշտը. լավ է ազդում մաշկի, ատամների և մազերի վրա։ Օգնում է գլխացավի և բարձր ճնշման դեպքում։ Այն կանխում է նաև ագրեսիան։

7. Վագրի աչք

Բնության ուժը. 7 բնական քարեր, որոնք կազատեն ձեզ լուրջ հիվանդություններից

Այս քարն օգնում է իր տիրոջը հասկանալ ինքն իրեն, իմանալ իր ցանկություններն ու պահանջները։ Օգնում է կենտրոնանալ, օգտակար է կանանց համար, հետ է պահում խանդից ու նախանձից, ինչպես նաև շատակերությունից։ Խորհուրդ է տրվում կրել վագրի աչքը կյանքի լուրջ փոփոխությունների ժամանակ, երբ լավատեսության պակաս ունեք։ Այն էներգիա և կյանքի տոնուս է պարգևում։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում