Բաց թողնել նրանց, ում սիրում ենք՝ ցավոտ է (բայց երբեմն դա լավագույնն է, ինչ կարող ենք անել)

Հետաքրքիր

«Դուք չեք կարող կորցնել այն, ինչ չեք ունեցել: Դուք չեք կարող պահպանել այն, ինչը Ձեզ չի պատկանում: Դուք չեք կարող պահել այն, ինչը վաղուց արդեն չկա․․․»

Մարդիկ, որոնց սիրում ենք՝ դառնում են մեզ համար մի ամբողջ աշխարհ: Մենք միասին անցել ենք շատ կիլոմետրեր, միասին ապրել ենք շատ ուրախ պահեր, զրուցել ենք հարյուրավոր ժամեր։ Թվում էր թե այդպես կլինի միշտ: Հենց այդ պատճառով, երբ ստիպված ես հրաժեշտ տալ և բաց թողնել նրանց՝ սեղմվում է սիրտը և սկսում ցավել հոգին:

Բայց երբեմն դա լավագույնն է, ինչ կարող ենք անել: Իմաստ չկա տանջել մեկմեկու, երբ ամեն ինչ վերջացել է: Իմաստ չկա խաբել ինքդ քեզ և զուգընկերոջը:

Բացեք մատները, բաց թողեք՝ միայն ավելի թեթև կլինի:

Բնական է, որ մարդուն, ով դեռ վերջերս այդքան թանկ էր Ձեզ համար՝ 15 րոպեում չես ջնջի կյանքիցդ: Դրա համար ժամանակ և շատ բան է պահանջվում:

Ճշմարտությունն այն է, որ մի գիշերվա մեջ դա չես անի:

Բաց թողնելը՝ արվեստ է, որը գալիս է փորձով և տարիներով: Այն ուղիղ կախված է նրանից, թե որքան անգամ եք հիասթափություն և վիրավորանք ապրել: Որքան հաճախ եք վստահել և հետո փոշմանել դրա համար: Քանի անգամ են Ձեր սիրտը կոտրել մանր փշուրների և անխնա տրորել դրանք:

Այդ արվեստը գալիս է այն բանից հետո, երբ Ձեզ հետ կպատահի այն, ինչից վախենում ենք յուրաքանչյուրս՝ երբ բացում ես և նվիրում սիրտդ նրան, ով դրան արժանի չէ:

Մենք միշտ ժամանակ առ ժամանակ քայլում ենք փոցխի վրայով: Երբ կրծքիդ տակ բաբախում է տաք և բարի սիրտ՝ հավատում ես, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ կկարգավորվի: Չէ որ մենք այդքան շատ ենք ուզում դա, այդքան անկեղծ և ինքնազոհ ենք սիրում: Այդ պատճառով աչք ենք փակում տագնապալի ազդակների վրա, թույլ ենք տալիս նեղացնել և ստորացնել մեզ: Հազարավոր բացատրություններ ենք հորինում մարդկանց համար, որոնք ուղղակի թքած ունեն մեզ վրա:

Մենք ծախսում ենք մեր կյանքի թանկարժեք ժամերը, օրերը, ամիսները և տարիները, որպեսզի ինչ–որ մեկին դարձնենք երջանիկ: Ներում ենք և տալիս երկրորդ, երրորդ, հինգերորդ, հարյուրերորդ հնարավորությունը: Փոխարենը պետք է հավերժ հրաժեշտ տայինք:

«Դուք չեք կարող կորցնել այն, ինչ չեք ունեցել: Դուք չեք կարող պահպանել այն, ինչը Ձեզ չի պատկանում: Դուք չեք կարող պահել այն, ինչը վաղուց արդեն չկա․․․»

Այո, Ձեզ իրոք ցավոտ է: Ոչ ոք չի վիճում: Բայց այդ ցավը հանուն լավի է: Այն կբերի Ձեզ այնտեղ, որտեղ Ձեզ սպասում են: Որտեղ կսիրեն և կգնահատեն Ձեզ ըստ արժանավույնս: Այն կվերածի Ձեզ այն մարդուն, որը պետք է լինեիք: Համարձակ, վճռական և ուժեղ:

Մի օր ցավը կմեղմանա, կանցնի, և դուք հստակ կգիտակցեք, որ ամբողջ այդ ապրումները իզուր չէին: Դուք կհասկանաք, որ նվիրել եք Ձեր սերն ու քնքշությունն ինչ–որ մեկին իզուր, ով դրան արժանի չէր: Չէ որ հենց այդ փորձություններն են դարձրել Ձեզ իմաստուն և կայուն:

Դուք ստացել եք Ձեր կյանքի ամենագլխավոր դասը: Ընդորում բոլորովին անվճար: Այժմ դուք գիտեք թե ինչպիսի մարդկանցից է պետք հեռու մնալ:

Այժմ դուք գիտեք, թե ինչպիսի մարդիկ են արժանի Ձեր կյանքում տեղ ունենալու համար, իսկ որոնց է պետք բաց թողնել, առանց որևէ ափսոսանքի: Այժմ դուք գիտեք, թե ով է Ձեզ պետք երջանկության համար: Այժմ դուք գիտեք թե ինչպիսին եք ցանկանում լինել և դեպի ուր եք բռնել Ձեր ուղղին:

Հենց այդ պատճառով, եթե Ձեր գիտակցությունը հուշում է, որ պետք է Ձեր կյանքից բաց թողնեք ինչ–որ մեկին՝ ականջալուր եղեք այդ խորհրդին: Որքան էլ որ ցավոտ և վիրավորական լինի: Որովհետև այն, ինչ Ձեզ սպասվում է առջևում՝ շատ ավելի լավն է նրանից, ինչին հրաժեշտ եք տվել և բաց թողել:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում