10 բան, որոնք հավերժ կփոխվեն ծնողներին կորցնելուց հետո

Դուք կհասկանաք, թե որքան շատ եք նրանց սիրել։

Հենց դրանում է հարազատին կորցնելու ամենամեծ ցավը։

Մենք գիտակցում ենք, թե որքան կարևոր են եղել նրանք մեր կյանքում այն ժամանակ, երբ նրանք այլևս մեր կողքին չեն։

10 բան, որոնք հավերժ կփոխվեն ծնողներին կորցնելուց հետո

1. Դուք կսկսեք ավելի շատ գիտակցել ընտանիքի կարևորությունը

Չէ որ ոչ ոք ձեզ երբեք այնքան չի սիրի, ինչպես նրանք են սիրել։ Հիշեք, նույնիսկ այն ժամանակ, երբ դուք վիճում էինք, ձեզ ինչ որ բանի համար մեղադրում էին, նրանք երբևէ ձեզանից երես թեքե՞լ են։ Ոչ։ Սակայն, երբ նրանք ասում էին «Մենք քո լավն են ուզում», մենք համոզված էինք լինում, որ նրանք մեզ մանիպուլացնում են իրենց ինչ-որ նպատակների համար։ Հիմա մենք գիտենք, որ նրանք լիովին անկեղծ էին։

2. Ձեզ շատ դժվար կլինի համակերպվել այդ կորուստի հետ

Ամեն անգամ, երբ հիվանդանաք, դառնությամբ կհիշեք, որ ձեր մայրը կամ հայրն այլևս երբեք չեն ուղղի ձեր վերմակը, ձեզ տաք թեյ չեն տա և գիշերը չեն համբուրի․․․ Թեև դուք դա կյանքում ամենից շատը կուզեիք։

3. Դուք շատ կափսոսաք, որ նրանք չեն տեսնում իրենց թոռներին և ծոռներին

Ընտանեկան լուսանկարներ, որոնք այլևս երբեք չեն լինի, տոներ, որ կարող էիք միասին անցկացնել․․․ Ձեր առջև մի ողջ կյանք է լինելու, որում դուք այնքան բան կարող էիք միասին անել, բայց արդեն չեք անի։

10 բան, որոնք հավերժ կփոխվեն ծնողներին կորցնելուց հետո

4. Դուք չեք կարող հանգիստ լսել, թե ինչպես է ինչ-որ մեկը բողոքում ծնողներից

Դուք կյանքում ամեն բան կտայիք, որպեսզի ևս մեկ անգամ լսեիք ձեր մոր ձայնը հեռախոսով, թեկուզ նա կշտամբեր ձեզ, որքան կկամենար։

5. Այդ կորստի ցավը երբեք վերջնական չի անցնի

Պատրաստ եղեք, որ երբեմն արտասվելու եք նույնքան ուժգին, ինչպես այն օրը, երբ նրանց կորցրեցիք։ Իհարկե, ժամանակի ընթացքում ցավը բթանում է, բայց այն երբեք չի անցնում։

6. Դուք կնախանձեք բոլոր նրանց, ում ծնողները ողջ են

Դուք կնախանձեք նրանց, ովքեր տոների ժամանակ արձակուրդ կվերցնեն, որպեսզի ընտանիքի հետ անցկացնեն, դուք մտքում կանիծեք յուրաքանչյուրին, ով կբողոքի, թե ստիպված է ժամանակ անցկացնել իր ծնողների հետ։

10 բան, որոնք հավերժ կփոխվեն ծնողներին կորցնելուց հետո

7. Ձեր տոներն ավելի միայնակ կդառնան

Եթե անգամ դուք ամուսնացած եք, երեխաներ ունեք, Նոր տարին կամ մնացած բոլոր տոները այսուհետ ձեզ դատարկ և միայնակ կթվան։

8. Դուք շատ գաղտնիքներ կիմանաք

Դուք ծնողների կյանքի մասին ինչ-որ այնպիսի բաներ կիմանաք, որոնց պատճառով ձեզ շատ վատ կզգաք։ Դուք կհասկանաք, որ բացի այն, որ նրանք ձեր ծնողներն են եղել, նրանք շատ սովորական մարդիկ են եղել։ Դուք չեք իմանա ինչ անել, քանի որ հնարավորություն չեք ունենա այդ մասին խոսելու նրանց հետ։

9. Ձեզ մոտ ցանկություն կառաջանա զանգահարելու նրանց, երբ ինչ որ բան տեղի ունենա

Ժամանակ առ ժամանակ դուք ձեզ կբռնացնեք այն մտքի վրա, որ ցանկանում եք զանգահարել այդքան ծանոթ համարին, որն այլևս երբեք չի պատասխանի։

10 բան, որոնք հավերժ կփոխվեն ծնողներին կորցնելուց հետո

10. Դուք կհասկանաք, թե որքան ուժգին եք սիրել նրանց

Հենց դրանում է հարազատների կորուստի գլխավոր ցավը։ Մենք հասկանում ենք, թե որքան շատ ենք սիրել միայն այն ժամանակ, երբ նրանք այլևս մեզ հետ չեն։

Երբ դուք կորցնեք ձեր ծնողներին (իսկ դա վաղ թե ուշ տեղի է ունենալու), դուք կհասկանաք, թե ինչ է ամեն օր նրանց կարոտելը; Միգուցե նրանք այլևս չեն լինի ձեր կողքին, բայց ձեր սրտերում նրանք կապրեն մինչև ձեր կյանքի վերջին օրը։

Մենք սկսում ենք ավելի շատ գնահատել այն ժամերն ու րոպեները, որ անց ենք կացնում մեր երեխաների հետ, հույս ունենալով, որ հիշողությունները կարող են նրանց մխիթարել, երբ ժամանակի ընթացքում նրանք էլ նույն իրավիճակում հայտնվեն։

10 բան, որոնք հավերժ կփոխվեն ծնողներին կորցնելուց հետո

Կիսվել սոց․ ցանցերում
X