Փափուկ հացի հաջող բաղադրատոմս. հասարակ խմոր, սակայն բաղադրիչները կարևոր են

Հաց թխելու բաղադրատոմսերը բազմազան են։

Այսօր հացի մի հետաքրքիր, շատ գեղեցիկ և ամենակարևորը՝ շատ համեղ բաղադրատոմս ենք առաջարկում, որն անկասկած ձեր սեղանի թագուհին կդառնա։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Կաթ – 200 մլ
  • Բուսայուղ – 190 մլ
  • Շաքարավազ – 1 ճ․գ․
  • Ձվի սպիտակուց – 1 հատ
  • Քունջութ – 0,5 թ․գ․
  • Ձվի դեղնուց – 1 հատ
  • Ջուր – 200 մլ․
  • Չոր խմորիչ –1 ճ․գ․
  • Աղ – 1 թ․գ․
  • Ալյուր – 830 գր․
  • Չեդեր պանիր – 120 գր․

Պատրաստման եղանակը

1. Մեծ թասի մեջ լցրեք գոլ կաթը և գոլ ջուրը։ Ավելացրեք բուսայուղը, չոր խմորիչը, շաքարավազը, աղը և խառնեք։ Կամաց-կամաց ավելացրեք ալյուրրը և էլաստիկ խմոր հունցեք։ Ծածկեք սննդային թաղանթով և թողեք րոպե։

Փափուկ հացի հաջող բաղադրատոմս. հասարակ խմոր, սակայն բաղադրիչները կարևոր են

2. Բարձրացած խմորը տեղավորեք 26 տրամագծով ամանի մեջ, որով թխելու եք։ Ամանի մեջ նախօրոք յուղաթուղթ փռեք։

Փափուկ հացի հաջող բաղադրատոմս. հասարակ խմոր, սակայն բաղադրիչները կարևոր են

3. Պանիրը ութ մասի բաժանեք։ Խմորը պայմանական ութ հատվածի բաժանեք, արանքներում մի կտոր պանիր դրեք, ինչպես նկարում է։ Թողեք ամանով խմորը 15 րոպե, այդ ընթացքում տաքացրեք ջեռոցը 180 աստիճան։

Փափուկ հացի հաջող բաղադրատոմս. հասարակ խմոր, սակայն բաղադրիչները կարևոր են

4. Վրայից դեղնուց քսեք, քունջութ լցրեք և թխեք 35-40 րոպե։

Փափուկ հացի հաջող բաղադրատոմս. հասարակ խմոր, սակայն բաղադրիչները կարևոր են

Կիսվել սոց․ ցանցերում