Այս խխունջ կարկանդակը առաջին իսկ կտորից գերեց ինձ․ ոչ միայն գեղեցիկ է, այլև արտակարգ համ ունի

Ներկայացնում ենք բալով խխունջ կարկանդակ՝ պարզ և վառ դեսերտ:

Բաղադրիչները՝

  • Կարագ՝ 200 գ.
  • Աղ՝ 1 պտղունց
  • Ցորենի ալյուր՝ 3 բաժակ
  • Կեֆիր՝ 1 բաժակ
  • Փխրեցուցիչ՝ 1 թ. գ.
  • Վանիլին՝ 1 պտղունց
  • Բալ՝ 500 գ.
  • Շաքարավազ՝ 0,5 բաժակ
  • Շաքարի փոշի՝ ըստ ճաշակի

Պատրաստումը՝

1. Խառնեք ալյուրը, աղը և փխրեցուցիչը: Կարագը փափկեցրեք, խառնեք ալյուրին, ավելացրեք կեֆիրը և փափուկ խմոր ստացեք:

2. Սեղանի վրա ալյուր լցրեք, խմորը բացեք մոտ 5 մմ հաստությամբ: 20 х 8 սմ չափի կտորներ կտրեք, կենտրոնում առանց կորիզի բալի շարք շարեք, վրան վանիլինի խառնած շաքարավազ ցանեք, ծայրերն ամրացրեք:

Այս խխունջ կարկանդակը առաջին իսկ կտորից գերեց ինձ․ ոչ միայն գեղեցիկ է, այլև արտակարգ համ ունի

Այս խխունջ կարկանդակը առաջին իսկ կտորից գերեց ինձ․ ոչ միայն գեղեցիկ է, այլև արտակարգ համ ունի

3. Ստացված մասնիկները պտուտակաձև դրեք կարագ քսված կլոր ձևամանի մեջ: Թխեք 200 աստիճանի պայմաններում 40 րոպե: Երբ կարկանդակը սառի, վրան շաքարի փոշի ցանեք:

Այս խխունջ կարկանդակը առաջին իսկ կտորից գերեց ինձ․ ոչ միայն գեղեցիկ է, այլև արտակարգ համ ունի

Այս խխունջ կարկանդակը առաջին իսկ կտորից գերեց ինձ․ ոչ միայն գեղեցիկ է, այլև արտակարգ համ ունի

Կիսվել սոց․ ցանցերում