Ներկայացնում ենք ամենահամեղ խմորի 8 բաղադրատոմս:
Կեֆիրով խմոր պանրով
Բաղադրիչները՝
- 1 բաժակ կեֆիր
- 1 բաժակ քերած պանիր
- 0,5 թ. գ. աղ
- 2/3 թ. գ. սոդա
- 1 թ. գ. շաքարավազ
- 2 բաժակ ալյուր
Պատրաստումը՝
Պանիրը խոշոր քերիչով անցկացնելու դեպքում կտացվի հրաշալի խմոր բլիթների և նրբերշիկով պատրաստելու համար, մանրով քերելու դեպքում՝ ավելի փոքր ուտեստների համար:
Անալի խմոր թթվասերով
Բաղադրիչները՝
- 1 բաժակ թթվասեր
- 2 բաժակ ալյուր
- 2 ճ. գ. շաքարավազ
- 1 թ. գ. աղ
- 1 թ. գ. սոդա
- 1 ձու
- 100 գ. կաթ
- 50 գ. հալած մարգարին
Պատրաստումը՝
Առանձնապես հարմար է տարբեր միջուկներով կարկանդակների համար:

Խմորիչով խմոր կեֆիրով
Բաղադրիչները՝
- 1 բաժակ կեֆիր
- 0,5 բաժակ բուսական յուղ
- 1 ճ. գ. շաքարավազ
- 1 թ. գ. աղ
- 1 թ. գ. չոր խմորիչ
- 2,5 բաժակ ալյուր
Պատրաստումը՝
Խմորը յուղոտ չէ, փարթամ է, հարմար է ոչ քաղցր թխվածքի համար:
Խմորիչը լուծիր սենյակային ջերմաստիճանի կեֆիրի մեջ:
Ավելացրու մնացած բաղադրիչները և խառնիր: Թող 1–1.5 ժամ բարձրանա:
Լցնովի խմոր կեֆիրով
Բաղադրիչները՝
- 2 ձու
- 0,5 թ. գ. աղ
- 1 բաժակ ալյուր
- 1 բաժակ կեֆիր
- 1 թ. գ. սոդա
Պատրաստումը՝
Սոդան բացիր կեֆիրով, ավելացրու ձուն, աղը, ալյուրը և լավ խառնիր: Այդ խմորի համար միջուկը չպետք է խոնավ լինի:

Խմորչով խմոր
Բաղադրիչները՝
- 300 մլ շիճուկ (կարելի է կաթ կամ կեֆիր)
- Խմորիչ (50 գ. թարմ կամ 1 թ. գ. չոր)
- 250 գ. մարգարին
- 0,5 թ. գ. աղ
- 0,5 բաժակ շաքարավազ
- 4-5 բաժակ ալյուր
- 3 ձու
Պատրաստումը՝
Խմորիչը լուծիր տաք շիճուկի մեջ: Մարգարինը հալեցրու: Բոլոր բաղադրիչներով խմոր հունցիր, դիր սառնարանը: Խմորը խիտ չանես: Կարող ես գիշերն անել, առավոտյան կկարողանաս օգտագործել խմորը:
Խմորչով խմոր
Բաղադրիչները՝
- 0,5 լ. կաթ
- 1 ձու
- 0,5 թ. գ. աղ
- 1 ճ. գ. շաքարավազ
- 1/3 բաժակ բուսական յուղ
- 4-5 բաժակ ալյուր
- 30 գ. թաց խմորիչ
Պատրաստումը՝
Տաք կաթի մեջ լուծիր խմորիչը, ավելացրու աղը, շաքարավազը, յուղը, ալյուրը: Լավ խառնիր, դիր տոպրակի մեջ, փակիր, բարձրանալու տեղ թող: Գշերը դիր սառնարանում:

Խմորիչով խմոր սոդայով
Բաղադրիչները՝
- 2 ձու
- 150 գ. մարգարին
- 200 գ. թթվասեր
- 1 բաժակ շաքարավազ
- 0,5 տուփ թաց խմորիչ (50 գ.)
- 0,5 թ. գ. սոդա
- 4 բաժակ ալյուր
- 0,5 թ. գ. աղ
Պատրաստումը՝
Խմորիչը լուծիր 50 գ. տաք ջրում, ավելացրու հալած մարգարինը, ձվի հետ հարած շաքարավազը, թթվասերը սոդայով և աղով: Լավ խառնիր և ալյուրն ավելացրու: Թող խառնուրդը 10 րոպե հանգստանա:
Կաթնաշոռով խմոր
Բաղադրիչները՝
- 2 բաժակ (250 մլ) ալյուր
- 200 գ. կաթնաշոռ
- 100 գ. փափուկ կարագ
- 2/3 թ. գ. սոդա
- 0,5 թ. գ. աղ
- 1 ձու
- 100 գ. շաքարավազ
Պատրաստումը՝
Ալյուրը խառնիր աղին և սոդային: Առանձին հարիր կարագը և շաքարավազը, ավելացրու կաթնաշոռը, ձուն և լավ խառնիր:








