Բանանով կրեմ-բրյուլեԵթե ցանկանում եք ձեր տան անդամներին կամ հյուրերին համեղ աղանդեր հյուրասիրել, սակայն տորթ թխելու ժամանակ չունեք, բանանով կրեմ-բրյուլեի մի հիանալի բաղադրատոմս ենք առաջարկում, որն անկասկած ձեր ամենասիրելիներից մեկը կդառնա։
Բաղադրիչներ
- Սերուցք – 400 մլ
- Ձվի դեղնուց – 3 հատ
- Շաքարավազ – 3 ճ․գ․
- Վանիլային շաքար – 1ճ․գ․
- Բանան – 2 հատ
- Կաթ – 150 մլ․
- Ձու – 1 հատ
- Աղ – 1 պտղունց
- Նարնջի լիկյոր – 1 թ․գ․
- Շագանակագույն շաքար – 3 ճ․գ․
Պատրաստման եղանակը
1. Ձուն և դեղնուցները խառնեք շաքարավազի, վանիլային շաքարի, աղի և նարնջի լիկյորի հետ։
2. Յուղոտ սերուցքը խառնեք կաթի հետ, տաքացրեք, բայց մի հասցրեք եռման ջերմաստիճանի։ Ստացված զանգվածին մաս-մաս ավելացրեք ձվերը՝ անընդհատ խառնելով, այնուհետև մաղով անցկացրեք։
3. Զանգվածը լցրեք կերամիկական ձևամանների մեջ և յուրաքանրյուր մեջ կես բանան դրեք՝ օղակաձև կամ խորանարդիկներով կտրատած։
4. Ձևամանները տեղավորեք բարձր պատերով ջեռոցի տապակի մեջ և տապակի մեջ ջուր լցրեք, այնպես, որ այն հասնի ձևամանների կեսին։
5. Կրեմ-բրյուլեն դրեք 170-180 աստիճան տաքացված ջեռոցը 45 րոպեով։ Հանեք ջեռոցից և վրան շագանակագույն շաքարավազ լցրեք և նորից դրեք ջետոցը 10 րոպեով՝ միացնելով միայն վերևի տաքացուցիչը։
6. Սառած աղանդերը մեկ ժամով դրեք սառնարանը և մատուցեք։







