Եթե որոշել եք հրաժարվել վնասակար սննդից, պարտադիր չէ հրաժարվել նաև սիրելի տապակած դդմիկից։ Ավելի ճիշտ հիմա դրանք արդեն ոչ թե տապակված կլինեն, այլ ձեռոցում եփված, սակայն դրանից համը չի տուժի։
Պանրով դդմիկը ջեռոցում
Պատրաստման համար ձեզ անհրաժեշտ է.

- Դդմիկ – 4 հատ,
- Պինդ պանիր – 100 գր.,
- Սխտոր – 4 պճեղ,
- Աղ – 1.5 թ.գ.,
- Կարմիր պղպեղ – 1.5 թ.գ.,
- Բուսայուղ – 1 թ.գ.։
Պատրաստման եղանակը
1. Ջեռոցը տաքացրեք մինչև 200 աստիճան։
2. Դդմիկը կլպեք և կտրատեք ինչպես նկարում է պատկերված։
3. Աղ արեք։

4. Խառնեք բուսայուղը, ճզմած սխտորը, քերած պանիրը և կարմիր պղպեղը։
5. Դդմիկի ամեն մի կտորը թաթախեք այս խառնուրդի մեջ։
6. Դդմիկները դրեք տապակի մեջ և դրեք տաք ջեռոցը 20 րոպեով։
7. Մատուցեք թթվասերի հետ միասին։

Ձվի մեջ թավալված դդմիկը՝ ջեռոցում

Անհրաժեշտ բաղադրիչներն են.
- Դդմիկ – 4 հատ,
- Ձու – 3 հատ,
- Աղ – 1.5 թ.գ.,
- Պաքսիմատի փոշի – 2 ճ.գ.,
- Խմելի սունելի – 1.5 թ.գ.,
- Ալյուր – 2 ճ.գ.։
Պատրաստման եղանակը.
1. Դդմիկը կճպում և կտրատում ենք ինչպես նախորդ տարբերակում։
2. Նախօրոք միացնում ենք ջեռոցը։

3. Պաքսիմատը խառնում ենք համեմունքների հետ։
4. Ամեն մի կտորը թավալում ենք հերթով ալյուրի, ձվի և պաքսիմատով համեմունքների խառնուրդի մեջ։

5. 15 րոպեով դնում ենք 210 աստիճան տաքացված ջեռոցը։

6. Մատուցեք տոմատի մածուկով։








