Աղջիկը լաքի փոխարեն իր մազերին սուպեր- սոսինձ կիրառեց…

Վերջերս TikTok-ի օգտատեր Թեսիկա Բրաունը, ով գրանցվել է առցանց որպես im_d_ollady, ապշեցրեց այլ ցանցաբնակներին իր մազերի սարսափելի պատմությամբ:

Ինչպես տիկին Բրաունն էր պատմում, իր մազերի լաքը սպառվեց, երբ հարդարում էր մազերը: Այդ ժամանակ նա որոշեց մի փոքր փորձարկում անել: Թեսիկան իր բարդ սանրվածքի վերջնական ամրացումը վստահեց Gorilla Glue ապրանքանիշի սոսձին։

Աղջիկը լաքի փոխարեն իր մազերին սուպեր- սոսինձ կիրառեց...

Գանգուր մազերն իրոք ամուր ֆիքսվեցին այն վիճակում, որը տվել էր աղջիկը։ Պարզապես Թեսիկան արդեն երկու ամիս է քայլում է այդ մազերով: Նա փորձեց շամպունով ազատվել գլխի սոսինձից, բայց դա մեծ սխալ էր: Աղջկա խոսքով, առատ փրփուրը միայն ամրացրեց սոսինձը:

Տեսանյութերը, որոնցում օգտատերը ջանասիրաբար փորձում է մաշկից սոսինձը մաքրել, ավելի քան 20 միլիոն դիտում է ունեցել: Զարմանալի չէ, որ հանդիսատեսի մեջ կային մասնագետներ: Դաստին Պորտելա անունով մի բժիշկ ասաց, որ ացետոնը կարող է օգնել Թեսիկային: Պրոցեդուրայից հետո նա պետք է դիմի մաշկաբանին:

Բայց աղջկա փորձերը ոչ մի արդյունք չտվեցին: Արդյունքում, միսս Բրաունը հայտնվեց հիվանդանոցում: «Աղոթեք ինձ համար, որ ես անցնեմ այս ամենի միջով և պահպանեմ մազերս», – ասվում է նրա կարճ մեկնաբանության մեջ։

Աղջիկը ստեղծեց դրամահավաք` GoFundMe հարթակում իր մազերը փրկելու համար, որի նախնական նպատակը 1500 դոլար էր, բայց հոգատար մարդիկ հավաքեցին մոտ 18,000 դոլար: Բայց սոսինձ արտադրողը մնաց մի կողմում։ Ընկերության ներկայացուցիչը միայն պաշտոնական կարեկցանք է հայտնել Թեսիկային և հիշեցրել սոսինձ օգտագործելու կանոնները:

Կիսվել սոց․ ցանցերում