Երբ քաղցր թխվածք եք ուզում, բայց ժամանակ չունեք, ձեզ օգնության կհասնի այս երկգույն կեքսի բաղադրատոմսը, որն այսօր ներկայացնում ենք։ Սա ամենապարզ, բայց ամենահամեղ կեքսերից է։
Անհրաժեշտ բաղադրիչներ
- Ձու – 3 հատ
- Կաթ – 200մլ
- Ալյուր – 300 գրամ
- Աղ – 0,5 թ․գ․
- Կակաո – 70 գրամ
- Շոկոլադի կաթիլներ – 50 գրամ
- Շաքարավազ – 100 գրամ
- Բուսայուղ – 90 մլ
- Վանիլային շաքար – 10 գրամ
- Փխրեցուցիչ – 1 թ․գ․
- Ընկույզ – 50 գրամ
Պատրաստման եղանակը
1. Թասի մեջ խառնեք ձուն, աղը և շաքարավազը։ Ավելացրեք կաթ, բուսայուղը, լավ հարեք։
2. Ավելացրեք ալյուրը, փխրեցուցիչը, վանիլային շաքարը և նորից խառնեք։
3. Խմորը հավասար բաժանեք, և մի մասի մեջ կակաո ավելացրեք։
4. Ձևամանի մեջ կենտրոնում շրջած բաժակ դրեք։
5. Միաժամանակ երկու կողմից լցրեք սպիտակ և շագանակագույն խմորներն այնպես, որ դրանք հավասարաչափ տարածվեն։

6. Սպիտակ խմորը շոկոլադի կաթիլներով ձևավորեք, իսկ շոկոլադային հատվածը՝ ընկույզներով։

7. Թխեք 180 աստիճանի տակ 30-35 րոպե։ Թողեք ձևամանի մեջ մինչև լրիվ սառչելը։








