Ինչպես պատրաստել մակարոնով և պանրով ջեռեփուկ

Մակարոնային ջեռեփուկները այս տիպի թերևս ամենակշտացնող ուտեստներից են։ Նման ուտեստների բաղադրատոմսերը մեծ հորիզոն են բացում երևակայության համար՝ թույլ տալով տարբեր բաղադրիչներ և միջուկներ փորձարկել։ Սակայն ամենից համեղ ջեռեփուկները, մեր կարծիքով, պանրայիններն են։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Մակարոն – 400 գրամ
  • Շամպինյոն – 500 գրամ
  • Սերուցք – 250 մլ
  • Մշկընկույզ – 1 պտղունց
  • Մաղադանոս – 20 գրամ
  • Պանիր – 50 գրամ
  • Պրաս – 1 հատ
  • Արևածաղկի ձեթ – 35 գրամ
  • Կաթ – 250 մլ
  • Սխտոր – 2 պճեղ
  • Ձու – 2 հատ
  • Մոցարելա – 100 գրամ

Պատրաստման եղանակը

1. Մակարոնը կիսաեփ արեք։ Կտրատեք պրասը օղակաձև և առանձնացրեք օղակները։

2. Շամպինյոնը մաքրեք, 4 մասի բաժանեք։ Թավայի մեջ բուսայուղով տապակեք պրասը, ավելացրեք սունկը, 3 րոպեից ավելացրեք յուղոտ սերուցքը և կաթի կեսը։

3. Աղ և պղպեղ արեք, մշկընկույզ ավելացրեք։ Եփեք այս խառնուրդը 5-10 րոպե։ Մանրեք սխտորն ու մաղադանոսը և ավելացրեք այս սոուսին և կրակից վերցրեք թավան։

4. Սոուսը բլենդերով հարեք այնպես, որ սունկերը մանր կտորների վերածվեն։ Դեղնուցը բաժանեք սպիտակուցից, ձեռքով հարեք, ավելացրեք մնացած կաթը։

5. Սառեցրեք խաշած մակարոնի ջուրը, իսկ «խողովակները» դրեք ձևամանի մեջ անցքերը դեպի վեր։ Սառած սնկով սոուսի վրա լցրեք ձվի դեղնուցի և կաթի խառնուրդը։ Քերեք ողջ պանիրը և խառնեք բաղադրիչները։

6. Սոուսը մակարոնների վրա այնպես լցրեք, որ այն հավասարաչափ լցվի բոլոր «խողովակների» վրա։ Վրայից մոցարելա քերեք։ Պատրաստեք 200 աստիճանի տակ 15-20 րոպե։

7. Մատուցեք ջեռոցից հանելուց 10 րոպե հետո։

Բարի ախորժակ։

Կիսվել սոց․ ցանցերում