Այսօր թավայում պատրաստվող պիցայի մի քանի բաղադրատոմս ենք պատրաստել։
Պիցայի խմորն այս դեպքում օլադիի խմորի նման ջրիկ է լինում, միջուկը բարակ կտրվում և շարվում է խմորի վրա, եփվում է փակ կափարիչով թավայի մեջ՝ դանդաղ կրակի վրա։

Պիցայի՝ թթվասերով խմոր
- 4 ճ․գ․ թթվասեր
- 4 ճ․գ․ մայոնեզ
- 2 ձու
- 9 ճ․գ․ ալյուր
- 200 գրամ պանիր
- 150-200 գրամ երշիկ
- 1-2 լոլիկ
- Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Հարմար տարայի մեջ խառնեք թթվասերն ու ձուն, ավելացրեք ալյուրը, աղը, լավ խառնեք։
2. Խմորը լցրեք յուղած թավայի մեջ։
3. Երշիկն ու լոլիկները կտրատեք օղակներով և շարեք խմորի վրա։
4. Պանիրը քերեք խոշոր քերիչով և լցրեք պիցայի վրա։ Աղ և պղպեղ արեք՝ ըստ ճաշակի։

5. Թավան դրեք կրակին, ծածկեք կափարիչով և եփեք միջին կրակի վրա 7-10 րոպե։
Պիցա թավայի վրա՝ Օլգա Մատվեյից

Բաղադրիչներ
- 5 ճ․գ․ ալյուր
- 2 ճ․գ․ մայոնեզ
- 2 ձու
- 9 ճ․գ․ թթվասեր (20%)
- 300 գրամ պանիր
- 100 գրամ միս
- 50-70 գրամ եգիպտացորեն
- 10 հատ զեյթուն
- Մի պտղոունց մշկընկույզ
- 50 գրամ կանաչի
Պատրաստման եղանակը
1. Խորը թասի մեջ խառնեք ձուն, մայոնեզն ու թթվասերը։ Ավելացրեք մշկընկույզը, խառնեք։
2. Խմորին ալյուր ավելացրեք։ Լավ խառնեք։
3. Զեյթունը օղակաձև կտրատեք, միսը ձողիկներով կտրատեք
4. Թավային (28սմ) բուսայուղ քսեք, դրեք կրակին, հավասարաչափ լցրեք խմորը։
5. Խմորին կետչուպ քսեք, դրեք միսը, վրայից քերեք պանրի կեսը, կրակը ցածրացրեք։
6. Պանրի վրա լցրեք եգիպտացորենը և ձիթապտուղը։ Քերեք պանրի երկրորդ կեսը։
7. Պիցան փակեք թափանցիկ կափարիչով և մի բացեք, մինչև չտեսնեք, որ պանիրն ամբողջությամբ հալչել է, դա մոտ 5-10 րոպե կտևի։
8. Պատրաստի տաք պիցայի վրա կանաչի կտրատեք։

Լավաշով պիցա

Բաղադրիչներ
- 1 լավաշ
- 1 լոլիկ
- 70 գրամ մոցարելա
- 200 գրամ որսորդական երշիկ
- 2 ճ․գ․ կետչուպ
- Կանաչի՝ ըստ ճաշակի
- Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Լոլիկը լվացեք և օղակներով կտրատեք, երշիկն ու մոցարելան փոքր կտորներով կտրատեք։
2. Լավաշի կտորը փռեք սեղանին, վրայից կետչուպ քսեք։
3. Վրայից շարեք երշիկը, լոլիկը, մոցարելան, զարդարեք մաղադանոսով։
4. Լավաշի ծայրերը բարձրացրեք և պիցան ծրարի պես ծալեք։
5. Զգուշությամբ ծրարը դրեք թավայի մեջ և պատրաստեք փակ թավայի մեջ 5 րոպե, այնուհետև շրջեք և ևս 3 րոպե եփեք։
6. Մատուցեք տաք վիճակում։ Բարի ախորժակ։








