ԱՄՆ Վիրջինիա նահանգից երիտասարդ մայր Ստեֆանի Բրաունը որոշել էր հանգստյան օրերն անցկացնել ընտանիքի հետ:
Նրա չորսամյա որդին` Դոմինիկը, հիացած էր հանգստի կենտրոն կատարած փոքրիկ ճանապարհորդությամբ:
Տղան շատ քայլեց և ուսումնասիրեց իրեն շրջապատող աշխարհը:
Մինչև իր անտառային ընկերոջը հանդիպելու պահը:

Ստեֆանի Բրաունը զարմացավ և վախեցավ, երբ որդին ցույց տվեց, թե ում է հանդիպել անտառում:
Փոքրիկ տղան ինչ–որ կերպ կապ էր գտել վայրի եղնիկի ձագի հետ: Կենդանին առանց վախի մոտեցավ մարդկանց շքամուտքին։
Պարզվեց, որ գազանն այնքան համարձակ է, որ դիմացավ ֆոտոսեսիային:
Հրապարակված գրառումը և Դոմինիկի արձակուրդի մասին փոքրիկ պատմությունը ստացել են մոտ 31 հազար հավանում և 41 հազար մեկնաբանություն:

Օգտատերերը հեգնական էին համարում այն փաստը, որ իրենց ծանոթության ժամանակ Դոմինիկի պիժամայի վրա եղել են ամերիկյան Սուրբ Ծննդյան եղջերուների` Ռուդոլֆ անունով Ձմեռ պապի օգնականների բազմաթիվ պատկերներ:
Կինը խոստովանում է, որ Դոմինիկը չէր ցանկանում բաժանվել իր չորքոտանի ընկերոջից, և նրան երկար ժամանակ է պահանջվել տղային բացատրելու, որ անհնար է եղնիկին տուն տանելը։
Ի վերջո, կինը համոզել է երեխային, որ եղնիկին հետ տանի անտառի եզրը, որտեղ նրանք հանդիպել էին:

«Ես կանգնած մտածում էի.«Դե լավ է, սա պարզապես չի կարող պատահել »: Իսկ Դոմինիկն իրեն պահում էր այնպես, կարծես ոչինչ չի պատահել, կարծես սա նրա համար միանգամայն նորմալ իրավիճակ էր:
Նրանք այնքան ընկերական էին, նույնիսկ սինխրոն էին շարժվում», – ավելի ուշ պատմում էր նա սոցիալական ցանցերում: Այժմ Դոմինիկը երազում է վերադառնալ հանգստի կենտրոն և հանդիպել իր ընկերոջ հետ:







