Երբ ընտանիքում ծնվում են երկվորյակներ, դա այնքան հիանալի է, իսկ երբ հերթով 3 զույգ, դա ուղղակի անհավանական է: Այս երեւույթը շատ հազվադեպ է և տեղի է ունենում մոտավորապես կես միլիոնից մեկ անգամ:
Բայց ամուսնական զույգ Կարենն ու Քոլինը, բախտ ունեցան դառնալու նույնիսկ երեք զույգ երկվորյակների ծնողներ: Ընտանիքն արդեն ուներ չորս երեխա։ Ֆինն ու Ջուդը` 12 տարեկան, և Լյուիսն ու Քայլը` 14 տարեկան:

Երբ Կարենը երրորդ անգամ հղիացավ, բժիշկները համոզում էին նրան, որ երկվորյակներ հաստատ չեն լինի: Բայց ուլտրաձայնային պրոցեդուրայի ընթացքում նրան անակնկալ էր սպասվում։Պարզվեց, որ կինն իր սրտի տակ երկվորյակներ էր կրում: Կարենը խոստովանում է, որ չէր էլ մտածում, որ կարող է դա պատահել, բայց միևնույն ժամանակ շատ ուրախ էր: Երբ նա ամուսնուն հաղորդագրություն ուղարկեց այդ լուրով, նա կարծեց, թե կինը կատակում է: Ի պատասխան նա գրեց. «Դա ծիծաղելի չէ»…

Բազմազավակ ծնողները կարծում էին, որ կրկին զույգ տղա կունենան, և ապագա երեխաների սեռը նույնիսկ չիմացան։ Հետեւաբար, երկու աղջիկների ծնունդն իսկական երջանկություն էր նրանց համար։

Կարենը դեռ չի հավատում, որ իր տանը արդեն երկու փոքրիկ կին է մեծանում, և կատակով ասում է, որ այժմ նրանք կունենան հինգ պաշտպան՝ հայր և չորս եղբայրներ:

Երբեմն ճակատագիրը վախենալու չափ առատաձեռն է: Բայց այս ընտանիքը կարողանում է հարվածը պահել:




























