Ահա, թե ինչու է պետք հրաժարվել տոնական տորթի մոմեր փչելու սովորությունից

Վերջին ուսումնասիրությունների արդյունքները ցույց տվեցին, որ տոնական տորթի մոմերը, որոնք առաջին հայացքից անմեղ բաղադրիչներ են, բակտերիաների զարգացումն արագացնում են 1 400%-ով:

Մոմի տաք օդը խթանում է բակտերիաների բազմացումը, որոնք իր շուրթերից դուրս է փչում հոբելյարը: Սա ապացուցելու համար Հարավային Կարոլինայում Կլեմսոնի համալսարանի գիտնականները փորձ կատարեցին: Տոնական մոմերը դրեցին շատ սառը փայլաթիթեղի վրա քսված գլազուրի բարակ շերտի վրա, հետազոտության մասնակիցներին խնդրեցին փչել դրանք՝ նախապես մի կտոր պիցցա ուտելով՝ թքի արտադրությունը խթանելու համար:

Գլազուրի հետագա ուսումնասիրությունը ցույց տվեց, որ բակտերիաների աճի արագությունը նորման գերազանցում էր 14 անգամ՝ մոմերի կրակի ջերմության պատճառով, քան երբ դրանք չէին օգտագործվել: Սակայն ըստ մասնագետների՝ եթե մարդը լիովին առողջ է և հետևում է բերանի խոռոչի հիգիենային, շրջապատողները վախենալու պատճառ չունեն:

Կիսվել սոց․ ցանցերում
X