Այսօր միասին տնական թթվասեր կպատրաստենք խանութի կաթով։
Միայն թե կաթը ամենաբարձր յուղայնությամբ ընտրեք։
Որպես մերան կծառայի խանութի թթվասերը․ վերցրեք ամենաթարմը և որակյալը։

1. Կաթը լցրեք թասի մեջ և տաքացրեք 37-40 աստիճան։ Եթե ավել տաքացնենք, պետք է սառեցնեք, քանի որ բակտերիաները տաք միջավայրում չեն ապրում։

2. Գոլ կաթին ավելացրեք թթվասերը, լավ խառնեք, որպեսզի գնդիկները լուծվեն։ Զանգվածը լցրեք մաքուր բանկայի մեձ, սրբիչներով լավ փաթաթեք և գիշերը թողեք տաք տեղում։

3. Հաջորդ օրը թթվասերը պատրաստ է և կարող եք տեղափոխել սառնարան։








