11 գրքեր, որոնք կփոխեն յուրաքանչյուր կնոջ կյանքը

Այսօր 11 հոգեբանական գիրք ենք առաջարկում, որոնք կօգնեն ձեզ վերադարձնել հոգու և մարմնի ներդաշնակությունը, կկարգավորեն մտքերը։

1. Ռոբին Նորվուդ «Կանայք, որոնք շատ ուժգին են սիրում»

Գիրքը պատմում է հարաբերություններից կախվածություն ունենալու մասին։ Այն պակաս վտանգավոր չէ, քան ալկոհոլային կամ թմրանյութերից կախվածությունը։

2. Բերթ Հելինգեր «Սիրո կարգերը»

Գիրքը ընտանեկան թերապիայի և հարաբերություններում ճգնաժամի մասին է։ Տեղեկատվությունը սեմինարներից գրառումների տեսքով է բերված։

3. Ջոն Գրեյ «Տղամարդիկ Մարսից, կանայք Վեներայից»

Այս լեգենդ-գիրքը համաշխարհային հոգեբանական բեսթսելեր է։ Այն կօգնի հասկանալ կանանց և տղամարդկանց միջև եղած տարբերությունները։

4. Կլարիսա Պինկոլա Էսթես «Գայլերի հետ վազողը»

Կլարիսա Էսթեսն ավելի քան քսան տարի հոգեվերլուծություն է դասավանդում։ Ներկայացված գիրքը պատմում է կնոջ առաքելության, նրա իմաստնության ու անասելի ուժի մասին։

5. Լուիզա Հեյ «Կնոջ իշխանությունը»

Լուիզա Հեյն այն կինն է, որը բուժվել է քաղցկեղից միայն մտքի ուժով։ Հեղինակը կիսվում է խորհուրդներով, թե ինչպես է դրական մտածողության շնորհիվ կարելի ազատվել կանանց իրական կարծրատիպերից և բարդույթներից։

6. Օլգա Վալյաևա «Կին լինելու առաքելությունը»

Գիրքը կսովորեցնի ուժ հավաքել և սովորել ընդունել ձեր հույզերը, ներդաշնակության և խաղաղության հասնել։

7. Դեյլ Քարնեգի «Ինչպես հաղթահարել անհանգստությունը և ապրել երջանիկ»

Սա ոչ թե պարզապես գիրք է, այլ ձեռնարկ է, «մոխիրներից հառնելու» ուղեցույց։ Հանգստության և հավասարակշռության իսկական աղբյուր։

8. Ռոբերտ Կիյոսակի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»

Այս գիրքը բիզնեսի մասին համաշխարհային գրականության լավագույն օրինակն է։ Գրված է պարզ ու հասանելի։

9. Քարեն Փրայոր «Մի բղավեք շան վրա»

Գիրքը պատմում է այն մասին, որ մարդկանց հետ հարաբերությունները նման են կենդանիներ վարժեցնելուց։ Գրվածքի ոճը սադրիչ բնույթ ունի։

10. Ալան և Բարբարա Փիզ «Մարմնի շարժումների լեզուն»

Այս գիրքը կսովորեցնի կարդալ մտքերն ու ճանաչել ժեստերի լեզուն։

11. Զիգմունդ Ֆրոյդ «Սեքսուալության հոգեբանության ակնարկներ»

Այս գիրքը կհետաքրքրի նրանց, ովքեր ցանկանում են հասկանալ բարդույթների առաջացման և սեռական շեղումների պատճառները։