Խոյ
Կյանքն այն է, ինչ կա հիմա: Մենք միշտ անհավանական բաների ենք սպասում, որոնք ապագայում տեղի կունենան, բայց մոռանում ենք, որ կյանքը հենց հիմա է ընթանում: Սովորեք ներկա պահով ապրել և վերջ տվեք հույս դնել ապագայի պատրանքների վրա: Վախը պատրանք է: Շատ բաներ, որոնցից մենք վախենում ենք, երբեք տեղի չեն ունենում: Բայց տեղի ունենալու դեքում էլ հաճախ այնքան վատը չեն լինում, որքան մենք էինք կարծում: Իրականությունն այնդքան սարսափելի չէ: Կյանքում ամենակարևորը մտերիմ մարդիկ են: Նրանց միշտ առաջին տեղում դրեք: Նրանք կարևոր են ձեր աշխատանքից, հոբբիից, համակարգչից: Գնահատեք նրանց, կարծես ձեր ողջ կյանքն են: Որովհետև դա այդպես է: Ձեր հնարավորությունների չափով փող ծախսեք: Ազատ ապրեք: Պարտքերը ձեզ թույլ չեն տա դա անել:
Ցուլ
Ձեր երեխաները դուք չեք: Սովորեցրեք նրանց, սիրեք, աջակցեք, բայց մի փոխեք: Յուրաքանչյուր երեխա յուրահատուկ է և պետք է իր կյանքն ապրի:
Իրերը փոշի են հավաքում: Ժամանակը և փողը, որը ծախսում եք իրերի վրա, մի անգամ ձեզ կվնասեն: Որքան քիչ իրեր ունենաք, այնքան ազատ կլինեք: Խելամիտ գնումներ արեք:
Զվարճանքը թերագնահատված է: Կյանքը կարճ է, պետք է վայելել այն: Եվ բավական է մտածել՝ ինչ կմտածեն ուրիշները, երբ ձեզ լավ եք զգում: պարզապես վայելեք դա:
Սխալները լավ են: Մենք հաճախ ենք փորձում խուսափել սխալներից՝ մոռանալով, որ հենց դրանք են մեզ տանում դեպի հաջողություն: Պատրաստ եղեք սխալվել և սովորել սեփական սխալներից:
Երկվորյակ
Ապրեք յուրաքանչյուր օրով: Երբ 90 տարեկան լինեիք, ձեզ քանի՞ օր կմնար: Ապրեք և գնահատեք դրանցից յուրաքանչյուրը:
Ընկերությունն ուշադրություն է պահանջում: Պահպանեք ընկերությունը դեկորատիվ բույսի պես:
Փորձն առաջին հերթին է: Եթե չեք կարողանում որոշել՝ բազմոց գնել, թե շրջագայության գնալ, միշտ երկրորդն ընտրեք: Ուրախությունը և դրական հիշողությունները շատ ավելի լավ են նյութական իրերից:
Մոռացեք չարության մասին: Չարությունից բավարարվածությունը վերանում է մի քանի րոպե անց: Իսկ հետևանքները կարող են շատ ավելի երկար տևել: Լսեք ձեր հույզերին ու երբ չարությունը գալիս է, դրան հակառակ ուղղությամբ քայլ արեք:
Խեցգետին
Խոցելիությունը բուժում է: Բաց, իրական և խոցելի լինելը հրաշալի է: Դա ձեզ շրջապատող մարդկանց հնարավորություն է տալիս հավատալ ձեզ և ձեզ հետ կիսվել հույզերով, իսկ դուք կարող եք ձեր հույզերը կիսել ի պատասխան:
Ձևամոլությունը պատեր է կառուցում: Ինչ-որ մեկին տպավորելու նպատակով ուրիշ մարդու կերպար ստեղծելը ձեզ հետ չար կատակ կխաղա: Շատ հաճախ մարդիկ ձեր իսկական տեսակը տեսնում են կերպարից այն կողմ և դա նրանց վանում է:
Սպորտն ուժ է: Մշտապես սպորտով զբաղվելը պետք է ձեր կենսակերի մասը դառնա: Դա ձեզ ավելի ուժեղ կդարձնի ֆիզիկապես, բարոյապես և հուզական առումով: Նաև լավացնում է առողջությունը և արտաքին տեսքը: Սպորտը դեղ է բոլոր հիվանդությունների դեմ:
Նեղացածությունը ցավ է պատճառում: Այն ազատ թողեք:
Առյուծ
Կիրքը լավացնում է կյանքը: Երբ գտնում եք զբաղմունք, որը շատ եք սիրում, ամեն օրը նվեր է դառնում: Եթե դեռ չեք գտել ձեր կիրքը, նպատակադրվեք անել դա:
Շրջագայությունները փորձ են տալիս և ընդլայնում են գիտակցությունը, դարձնում են ավելի հետաքրքիր, իմաստուն և ավելի լավը: Դրանք սովորեցնում են փոխգործակցել մարդկանց, նրանց սովորությունների և մշակույթի հետ:
Դուք ոչ միշտ եք իրավացի: Մենք կարծում ենք, որ ցանկացած հարցի պատասխան գիտենք, բայց այդպես չէ: Միշտ ձեզնից ավելի խելացի մեկը կա, իսկ ձեր պատասխանները ոչ միշտ են ճիշտ:
Դա կանցնի: Կյանքում ինչ էլ պատահի, կանցնի: Ժամանակը բուժում է, իսկ իրերը փոխվում են:
Կույս
Դուք եք որոշում ձեր կոչումը: Կյանքը ձանձրալի է առանց նպատակի: Որոշեք՝ ինչն է կարևոր ձեզ համար և ձեր կյանքը դրա շուրջը կառուցեք:
Հաճախ ռիսկը լավ է: Կյանքը փոխելու համար պետք է լինում ռիսկի դիմել: Մտածված և ռիսկային որոշումների ընդունումը օգնում է աճել:
Փոփոխությունները միշտ դեպի լավն են: Կյանքը փոխվում է, և պետք չէ դիմադրել դրան: Մի վախեցեք փոփոխություններից, լողացեք հոսանքի ուղղությամբ և կյանքը որպես արկած ընկալեք:
Մտքերն իրական չեն: Ամեն օր գլխով հազարավոր մտքեր են անցնում: Դրանցից շատերը բացասական և վախեցնող են: Մի հավատացեք դրանց: Դրանք ընդամենը մտքեր են, և չեն իրականանա, եթե չնպաստեք դրան:
Կշեռք
Չեք կարող ուրիշներին վերահսկել: Մենք ուզում ենք, որ մեզ շրջապատող մարդիկ իրենց այնպես պահեն, ինչպես մենք ենք ուզում: Բայց իրականում մենք չենք կարող փոխել ուրիշներին: Հարգեք յուրաքանչյուր մարդու յուրահատկությունը և անկախությունը:
Ձեր մարմինը տաճար է: Մեզնից յուրաքանչյուրն ունի մի մաս, ինչն ատում է իր մարմնի մեջ: Բայց մեր մարմինը միակն է, ինչը միայն մեզ է պատկանում: Ձեր մարմնին հարգանքով վերաբերվեք և հոգ տարեք դրա մասին:
Հպումները բուժում են: Հպումները շատ դրական հատկություններ ունեն: Դրանք նորմայի են բերում սրտխփոցը, լավացնում են ինքնազգացողությունը և վերացնում են սթրեսը:
Դուք գլուխ կհանեք: Կարևոր չէ՝ ձեր գլխում ինչ վիճակ է: Իրականում կարող եք դրանից գլուխ հանել: Դուք շատ ավելի ուժեղ և իմաստուն եք, քան մտածում եք:
Կարիճ
Շնորհակալությունը մարդուն ավելի երջանիկ է դարձնում: Ընդ որում՝ ոչ միայն նրան, ում շնորհակալություն են հայտնում, այլև դա ասողին:
Լսեք ինտուցիային: Ձեր դատողությունները շատ կարևոր են, բայց ինտուիցիան ձեր գերուժն է: Ավելի լավ է՝ լսեք դրան:
Առաջին հերթին ձեր մասին հիշեք: Ինքնասիրահարված մի եղեք, բայց հիշեք, որ ամենակարևոր մարդը ձեզ համար դուք եք:
Ազնվությունն ինքներդ ձեր հանդեպ ազատություն է: Ինքնախաբեությունը ինքդ քեզ կուրացնելն է:
Աղեղնավոր
Իդեալները ձանձրալի են: Պերֆեկցիոնիզմը ձեր կյանքը ձանձրալի կդարձնի: Մեր տարբերությունները, առանձնահատկությունները, վախերը և թերությունները մեզ յուրահատուկ են դարձնում:
Գործեք կյանքում նպատակ գտնելու համար: Այն ինքնուրույն չի գտնվի:
Փոքր բաները նույնպես կարևոր են: Մենք բոլորս սպասում ենք մեծ հաղթանակների և ձեռքբերումների՝ մոռանալով, որ դրանք բաղկացած են փոքր և նույնիսկ աննկատ քայլերից: Գնահատեք այդ քայլերը:
Սովորեք: Միշտ: Սովորելն ուղեղը պահում է տոնոսւի մեջ նույնիսկ հասուն տարիքում:
Այծեղջյուր
Ծերությունն անխուսափելի է: Ծերությունը դանդաղեցնելու լավագույն միջոցը կյանքը վայելելը և ամեն օրը լիարժեք ապրելն է:
Ամուսնությունը փոխում է մարդկանց: Մարդը, ում հետ կապել եք ձեր կյանքը, ժամանակի ընթացքում կփոխվի: Դուք էլ: Այդ փոփոխություններին թույլ մի տվեք ձեզ վատ վիճակի մեջ դնել:
Անհանգստությունն անիմաստ է: Պետք է անհանգստանալ միայն եթե դա կբերի խնդրի լուծման: Անհանգստությունն անջատում է ուղեղը, և դուք պարզապես ի վիճակի չեք լինում լուծել խնդիրը: Ուստի սովորեք ազատվել անհանգստությունից:
Բուժեք ձեր վերքերը: Թույլ մի տվեք, որ անցյալի վերքերն ազդեն ձեր ներկայիս կյանքի վրա: Մի ձևացրեք, թե դրանք ոչնչ չարժեն: Օգնություն ստացեք մտերիմներից կամ պրոֆեսիոնալներից:
Ջրհոս
Ավելի պարզն ավելի լավ է: Կյանքը լի է բարդություններով, պարտականություններով, որոնք այն դժվարացնում են: Պարզ կյանքը տարածություն է տալիս ուրախության և սիրելի զբաղմունքների համար:
Ձեր աշխատանքը լավ արեք: Եթե ուզում եք կյանքում ինչ-որ բանի հասնել, պետք է աշխատեք: Ձեզ վրա հույս դրեք:
Երբեք ուշ չէ: «Ուշ է»-ն միայն արդարացում է չփորձելու համար: Նպատակին հասնել հնարավոր է ցանկացած տարիքում:
Գործողությունները փարատում են կարոտը: Դադարեք մտածել և գոնե ինչ-որ բան արեք:
Ձուկ
Արեք ինչ ուզում եք: Մի սպասեք, մինչև կյանքը ոսկոր նետի ձեզ: Ձեզ դրա համը կարող է դուր չգալ:
Վերացրեք նախապաշարմունքները: Մի կապվեք հասարակության կարծիքին կամ համոզմունքներին: Բաց եղեք ցանկացած հնարավորության կամ գաղափարի համար:
Բառերը նշանակություն ունեն: Խոսելուց առաջ մտածեք:
Սերը պատասխան է ցանկացած հարցին: Սերը այն է, ինչի համար մենք այստեղ ենք: Դա ուժ է, որը ղեկավարում է աշխարհը: Կիսվեք դրանով և այն ամեն օր արտահայտեք: Աշխարհն ավելի լավը դարձրեք:







