Նիկի Հիլն աներևակայելի տաղանդավոր ու կրեատիվ 27-ամյա բրիտանուհի է, ով հայտնի է ոչ միայն իր հայրենիքում, այլ նաև շատ այլ երկրներում: Նա յուրահատուկ տաղանդ ունի։ Դիմահարդարման միջոցով ցույց է տալիս խելագար վերափոխումներ, գլխապտույտ օպտիկական պատրանքներ ու կերպարների լայն տեսականի:


Նիկին յոթ տարի դիմահարդարում է անում, և նա իսկական ինքնուս է: Հիլը մարզվում էր իր դեմքի վրա, գործում էր փորձերի և սխալի մեթոդով: Աղջիկն ինքը խոստովանում է, որ իր կարիերայի ուղին բավականին երկար է եղել ու բարդ: Չնայած ստեղծագործականությունը միշտ էլ գրավել է Նիկիին, բայց սկզբնական շրջանում նա չէր հասկանում, թե ինչպես է հնարավոր ինքնակազմակերպվել դիմահարդարման ստեղծման գործում:


Բայց աստիճանաբար Նիկին սկսեց դիմահարդարման մեջ մտցնել կրեատիվ և գեղարվեստական բաղադրիչ: Իսկ կոսմետիկայի կիրառումը վերածվեց զարմանալի գլուխգործոցների ստեղծման: Այսօր Հիլլը ոչ միայն կարող է վերածվել ցանկացած մարդու, այլև ստեղծում է երևակայությունը ցնցող օպտիկական պատրանքներ:


Առաջին անգամ Նիկիյի աշխատանքներից մեկը վիրուսային դարձավ և տարածվեց ամբողջ աշխարհով մի քանի տարի առաջ, բայց հետո աղջիկը չկարողացավ հաստատել իր հեղինակությունը, քանի որ նա չգիտեր, թե ինչպես կիրառել ջրանիշեր:


Սա շփոթեցրեց Հիլին և մի պահ նրան դուրս մղեց գործունեության դաշտից: Բայց հետո ընկերները համոզեցին աղջկան, որ նա կարող է այս կերպ ստեղծագործել և իրեն հռչակել: Նիկին լսեց սիրելի մարդկանց և սկսեց գործել: Եվ նա իր աշխատանքներից շատերը ցույց է տալիս իր գործընկեր Ադամին, որը միշտ ազնիվ է և օբյեկտիվ:


Այսօր սոցիալական ցանցերում Նիկին ունի շուրջ 12 հազար բաժանորդ: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով իր ինքնամեկուսացման ընթացքում նա կատարելագործեց իր հմտությունները և հղկեց իր տաղանդը: Մինչ այժմ նա ցույց է տալիս իր աշխատանքը ինտերնետում, բայց սահմանափակումները վերացնելուց հետո նա մտադիր է մարմնավորվել որպես աստղ և դուրս գալ այդպես փողոցներով զբոսնելու:







