Ի՞նչը կարող է ավելի համեղ լինել, քան ջեռոցում պատրաստված հավի կրծքամիսը․ իհարկե, դրանից համեղ միայն բեկոնի մեջ փաթաթված կրծքամիսն է։
Անհրաժեշտ բաղադրիչներ
- Հավի կրծքամիս
- Պինդ տեսակի պանիր
- Բեկոն – 150 գրամ
- Պեստո սոուս – 40 գրամ
- Աղ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Բեկոնի շերտերը ջեռեփուկի ձևամանի մեջ այնպես շարեք, որ այն մի քիչ կախվի։
2. Բեկոնի մի ծայրին դնել կրծքամիսը և դանակով գրպանիկ անել, ինչպես ցույց է տրված տեսանյութում։
3. Աղ արեք և լցոնեք կրծքամիսը պեստո սոուսով։ Վրան քերած պանիր արեք։
4. Բեկոնը փաթաթեք կրծքամսի շուրջը։ Եփեք 200 աստիճան տաքացված ջեռոցում 30 րոպե։







