«3 տարուց ես կարող եմ քեզ տնից դուրս հանել»․ մոր նամակը` դեռահաս դստերը

Այսօր մի հետաքրքիր նամակ ենք ներկայացնում, որ մտորելու առիթ է տալիս և թերևս շատերս համաձայն լինենք դրա բովանդակության որոշ կետերի հետ, իսկ որոշ կետեր էլ մեզ շատ խորթ թվան։

Նամակի հեղինակը բլոգեր Դարյա Կորոլկովան է, որը որոշել է իր դեռահաս դստերը նախօրոք ներկայացնել սեփական դիրքորոշումը նրա հետագա ինքնուրույն կյանքի վերաբերյալ։

«3 տարուց ես կարող եմ քեզ տնից դուրս հանել»․ մոր նամակը` դեռահաս դստերը

1. Երեք տարուց ես կարող եմ քեզ տնից դուրս հանել

Սարսափելի է հնչում, չէ՞։ Բայց, այնուամենայնիվ։ 18 տարեկանում դու ընտրության երկու տարբերակ կունենաս․ ընդունվում ես բուհ և ես քեզ օգնում եմ, ինչքան որ կարող եմ, մինչև ավարտելդ և աշխատանք գտնելդ։ Կամ խաչ ես քաշում ուսման վրա և գնում ես աշխատելու։ Բավարարում ես քո պահանջները ինքդ։ Չսովորող 18+ աղջիկ ես տանը չեմ պահի, քանի որ գտնում եմ, որ դա սխալ է։ Դու ունես 3 տարի ընտրության համար․․․ Հա, ի դեպ, մենք արդեն որոշել ենք, թե ինչպես ենք ձևափոխելու բնակարանը։ Քո սենյակում մեր ննջարանը կլինի։

2. Դու հիասքանչ ես։ Դու գեղեցիկ ես, խելացի ես, շատ ավելի լավն ես, քան ես։

Դու ընդամենը 15 տարեկան ես և շատ ավելի լավն ես, քան ես կարող էի պատկերացնել իմ ամենահամարձակ երազներում։ Եթե ինչ-որ մեկը դա չի հասկանում, դա նրա խնդիրն է։

3. Ինձ մի դիտարկիր որպես օրինակ

Դու լրիվ ուրիշ ես, առանձին անհատ, դու չպետք է սիրես այն, ինչ ես եմ սիրում, դու լիակատար իրավունք ունես չհամաձայնել իմ արժեքների հետ։ Միայն թե մի պայմանով․ քո ընտրության համար պատասխանատվությունը նույնպես դու ես կրելու։

4. Դու ազատ ես, ես քեզանից ոչինչ չեմ սպասում

Դու կարող ես հավաքարար դառնալ, մատնահարդար, ատաղձագործ, տնային տնտեսուհի, բիզնես-վերլուծաբան, օֆիս-մենեջեր և այլն։ Ես չեմ միջամտելու քո ընտրությանը։ Բայց մի մոռացիր վերընթերցել առաջին կետը։

5. Դու ինձ ոչինչ պարտական չես, ես քեզ պարտքով չեմ մեծացրել։

Ես չեմ մտածում, թե դու ապահովելու ես իմ ապահով ծերությունը։ Դու կարող ես ընտրել այն, ինչը քեզ համար կարևոր և արժեքավոր է։ Սա քո կյանքն ու ընտրությունն է։

6. Դու ունես տուն

Ինչ էլ որ կյանքումդ պատահի, ես կողքիդ կլինեմ, եթե դա քեզ պետք է։ Ես կօգնեմ, եթե դու խնդրես այդ մասին։ Բայց ես իմ կամքով երբեք չեմ միջամտի քո կյանքին։

«3 տարուց ես կարող եմ քեզ տնից դուրս հանել»․ մոր նամակը` դեռահաս դստերը

7. Ես իմ կյանքն ունեմ

Ես պարտավոր չեմ քո սուլոցով թողել ամեն բան ու վազել հանուն քեզ, զոհաբերել իմ հարմարավետությունը հանուն քոնի։ Ես կարող եմ, բայց ես պարտավոր չեմ։

8. Դու քո կյանքն ունես

Ում հետ ամուսնանալ, ունենալ երեխաներ թե ոչ, լեսբուհի դառնալ թե Միացյալ Ռուսասան կուսակցության շարքերն անցնել, դու միշտ ինքդ ես որոշելու։ Իմ հայացքները երբեք չպետք է ազդեն քո վրա։ Դու կարող ես վարվել այնպես, ինչպես քո սիրտն ու խիղճն են թելադրում, դրանով դու ինձ չես կորցնի, չես դադարի իմ դուստրը լինել։

9. Ոչ ոք մտադիր չէ վնասել քեզ

Յուրաքանչյուր մարդ, ցանկացած իրավիճակում, իրեն այնպես է պահում, ինչպես ճիշտ է համարում։ Ոչ ոք իր կյանքը դիտավորյալ չի փչացնում։ Նա գործում է այնպես, ինչպես իրեն լավ կլինի (իր տեսանկյունից)։

10. Աշխարն անարդար է

Չկա հաջողության հասնելու և անհաջողություններից խուսափելու երաշխավորված միջոցներ։ Դու չես վերահսկում այս աշխարհը։ Դու կարող ես ամեն բան ճիշտ անել և անդունդը գլորվել։ Դու կարող ես ամեն բան խախտել, բայց հաղթանակով դուրս գալ իրավիճակից։ Միակ բանը, որի մասին պետք է անհանգստանաս, ազնվությունն է։ Մի խաբիր ինքդ քեզ։ Սովորիր հասկանալ քեզ։ Գիտակցիր քո իրական պահանջմունքներն ու զգացմունքները։

11. Քո «լավը» միշտ ինչ որ մեկի «վատն» է նշանակելու

Դու ինչ-որ մեկի տեղը կգրավես համալսարանում կամ աշխատավայրում։ Դու կհանդիպես ինչ որ մեկի ողջ կյանքի սիրուն կամ կինոթատրոնում ինչ-որ մեկի սիրելի աթոռին կսնտես։ Իսկ քո «վատն» էլ ինչ-որ մեկի «լավն» է, այնպես որ դուք «քվիտ» եք։

12. 100% -ով դու կարող ես միայն ինքդ քեզ հավատալ

Միայն դու գիտես քո մասին ԱՄԵՆ ԲԱՆ։ Միայն դու գիտես, թե ինչի ես դու ընդունակ։

«3 տարուց ես կարող եմ քեզ տնից դուրս հանել»․ մոր նամակը` դեռահաս դստերը

13. Պատասխանատու եղիր արարքներիդ համար

18 տարեկանից քո կյանքի համար դու ես պատասխանատու։ Երեխաներ ունեցիր, եթե կարող ես մեծացնել, արտագաղթիր, եթե ի վիճակի ես միայնակ հայտնվել օտար երկրում, արա նախագիծդ, եթե գլուխ կհանես առանց գործընկերներիդ։ Եթե բախտս բերի, հարազատներդ, ընկերներդ միշտ կողքիդ կլինեն։ Բայց նրանք քեզ պարտական չեն։ Հույս մի դիր ուրիշների վրա։

14. Յուրաքանչյուր գործողություն իր հետևանքներն ունի

Միգուցե չես կարող ամեն բան կանխատեսել, բայց փորձիր հնարավորինս պատկերացնել, թե ինչ կլինի քո ամեն մի գործողության արդյունքում։ Որքան լավ դու պատկերացնես տարբերակաները, այնքան ավելի խելամիտ կլինի քո վարքը։

Ես 14 կետ եմ գրել, որոնք իմ կարծիքով քո կյանքն ավելի լավը կդարձնեն, քան իմն է։ Բայց դու՝ ես չեմ։ Մի համեմատվիր։ Գնա ու ապրիր։ Ես քեզ չեմ ունեցել, որ դու իմ դուստրը լինես։ Ես ցանկանում էի ստեղծել մեկին, ով կապրի այս աշխարհում իր ինքնուրույն կյանքը։ Ուրեմն գնա ու ապրիր։

15. ա․ եվ միայն հետո չբողոքես։

15բ․ Եվ մի անջատիր հեռախոսդ, անհանգստանում եմ։

Կիսվել սոց․ ցանցերում
X