Ցավոք, կյանքում պատահում է, որ ամուսնացած զույգերը շատ փորձությունների միջով են անցնում` նախքան ծնող դառնալը:
Այսօր մենք ձեզ կպատմենք բազմաթիվ պատմություններից մեկը, երբ թվում է, որ այլևս հույս չկա, բայց հավատը օգնում է չհուսահատվել։
Հանթերն ու Հոուփ Մադդենը երազում էին դառնալ ծնողներ հարսանիքի առաջին իսկ օրվանից: Բայց կինը չէր կարողանում հղիանալ: Ամուսինները ստիպված էին անցնել բազմաթիվ հետազոտություններ և մի քանի կուրսեր` անպտղության բուժման համար: Եվ որպես արդյունք` երկար սպասված հղիություն: Բայց, ցավոք, երեխան չծնվեց, վաղ փուլում Հոուփի մոտ ախտորոշվեց սառեցված հղիություն: Իրավիճակը կրկնվեց նաև մի քանի ամիս անց…

Երրորդ անգամ կինը գրեթե տարավ երեխային, մնացել էր ընդամենը մեկ եռամսյակ, բայց հաջորդ ուլտրաձայնի ժամանակ նա և իր ամուսինը կրկին լսեցին սարսափելի եզրակացություն. «Պտղի սիրտը չի բաբախում»
Վշտահար զույգը այլևս հույս չուներ, որ երբևէ կկարողանա ծնող դառնալ:

Որոշ ժամանակ անց Հոուփը կրկին պարզում է, որ հղի է: Աղջիկը սկզբում որոշեց չհամակերպվել վատին, այլ մտածել և հավատալ միայն լավին և աղոթել Աստծուն:

Ամեն ինչ լավ անցավ: Ինը ամիս անց լույս աշխարհ եկավ փոքրիկ Էվելինը: Ծննդաբերությանը ներկա էր մի լուսանկարիչ-աղջիկ, ով ֆիքսել էր ծնողների և իրենց երկար սպասված երեխայի հանդիպման առաջին րոպեները:

Նայելով այս կադրերին` դժվար է զսպել արցունքները:




























