Վտանգավոր իրեր, որոնք գտնելու դեպքում չի կարելի վերցնել

Անձնական օգտագործման իրերն իրենց մեջ են կլանում տիրոջ էներգետիկան, ինչպես նաև հիվանդությունները, բացասական մտքերը, խնդիրները, որոնք կարող են հետապնդել ինչպես նախկին, այնպես էլ նոր տիրոջը:

Վտանգավոր իրեր, որոնք գտնելու դեպքում չի կարելի վերցնել

1. Մետաղադրամներ

Մետաղադրամը հեշտությամբ իր մեջ է կլանում ցանկացած էներգետիկա` ինչպես դրական, այնպես էլ բացասական: Դրական էներգիան մետաղադրամը վերածում է թալիսմանի, սակայն դժվար թե փողոցում ընկածը «թալիսման» լինի:

2. Ոսկյա զարդեր

Թանկարժեք մետաղը հեշտությամբ տրվում է մոգական փոխազդեցության, այդ իսկ պատճառով ոսկյա կամ արծաթյա զարդերը օգտագործվում են հմայության մեջ:

3. Ինքնագործ իրեր` տիկնիկ, փափուկ խաղալիք, արձանիկ

Նման իրերը հաճախ տնից դուրս են բերում չար ոգիներից ազատվելու համար, քանի որ դրանք, կարծես թե բացասական էներգետիկա են պարունակում: Հատկապես դրանք թողնում են խաչմերուկներում կամ ոչ մարդաշատ վայրերում:

4. Ասեղներ

Սուր մետաղական իրերը հեշտ են կլանում բացասական էներգիան:

5. Խաչ

Խաչը սերտորեն կապված է այն կրողի ճակատագրի հետ: Այն հիշում է մարդու բոլոր լավ և վատ արարքները:

6. Բանալի

Ծիսական արարողություններում բանալին հաճախ օգտագործվում է երջանկությունը «փակի տակ առնելու» համար, և դեն են նետում: Այն գտած մարդը կարող է տհաճություններ բերել իր կյանք:

7. Հայելի

Հայելին հնուց ի վեր վտանգավոր իր է համարվել: Հայելու մակերեսը հիշողություն ունի, այն կլանում է այն մարդկանց էներգետիկան, որոնց արտացոլում է:

8. Սանր

Սանրը նույնպես փոխազդեցության մեջ է մտնում տիրոջ էներգետիկայի հետ:

9. Ժամացույց

Հայտնի է, որ երբ մարդ հեռանում է այլ աշխարհից, նրա ձեռքի ժամացույցը կանգ է առնում: Այս իրն ամենից սերտ կապն ունի տիրոջ հետ: