«Եթե խոսում են քո հետևից, ուրեմն դու նրանցից առաջ ես». 15 իմաստուն մտքեր Կոնֆուցիոսից

Հետաքրքիր

Կոնֆուցիոսը համարվում է առաջին չինացի փիլիսոփան, իսկ նրա ուսմունքը հաճախ կրոն են անվանում:

Սակայն աստվածաբանության հարցերը կոնֆուցիականության մասին այնքան էլ էական նշանակություն չունեն:

Նրա ուսմունքը հիմնվում է բարոյական արժեքների, էթիկայի և մարկանց փոխազդեցության կենսական սկզբունքների հիման վրա:

«Եթե խոսում են քո հետևից, ուրեմն դու նրանցից առաջ ես». 15 իմաստուն մտքեր Կոնֆուցիոսից

1.Երեք ուղի է տանում դեպի գիտելիքը. մտորումների ուղին, որն ամենաազնիվն է, նմանակման ուղին, որն ամենահեշտն է, և փորձի ուղին, որն ամենադառն է:

2.Եթե դու ատում ես, ուրեմն քեզ հաղթել են:

3.Վրեժ լուծելուց առաջ, երկու գերեզման փորիր:

4.Ուղղություն ցույց տուր միայն նրան, ով գիտելիք է փնտրում՝ բացահայտելով իր տգիտությունը:

5.Երջանկություն է, երբ քեզ հասկանում են, մեծ երջանկություն է, երբ քեզ սիրում, իրական երջանկություն է, երբ դու ես սիրում:

6.Խորհուրդներն ընդունում ենք կաթիլներով, բայց բաժանում՝ դույլերով:

7.Թանկարժեք քարը հնարավոր չէ հղկել առանց տաշելու, այնպես էլ մարդ չի կարող հաջողակ լինել առանց դժվար փորձերի:

8.Ազնիվ մարդը պահանջներ է դնում իր առաջ, իսկ ցածրոգի մարդը՝ ուրիշների:

9.Երեք բան երբեք չի վերադառնում՝ ժամանակը, խոսքը, հնարավորությունը: Այնպես որ մի կորցրու ժամանակը, ընտրիր բառերն ու բաց մի թող հնարավորությունը:

10.Ես չեմ տխրում, երբ մարդիկ ինձ չեն հասկանում, տխրում եմ, երբ ես մարդկանց չեմ հասկանում:

11.Կարելի է ողջ կյանքում անիծել խավարը, և կարելի է փոքրիկ մոմ վառել խավարում:

12.Գեղեցկությունն ամենուր է, սակայն բոլորին տրված չէ այն տեսնելու շնորհը:

13.Եթե խոսում են քո հետևից, ուրեմն դու նրանցից առաջ ես:

14.Մեծ է այն մարդը, որը ոչ թե երբեք չի ընկել, այլ նա, որը ընկել և ոտքի է կանգնել:

15.Պետք չէ վախենալ փոփոխություններից: Դրանք հաճախ տեղի են ունենում, երբ անհրաժեշտ են:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում