10 հնարք, որոնց շնորհիվ փոքր «խրճիթը» կվերածվի ընդարձակ բնակարանի

Հետաքրքիր

Ինչպե՞ս փոքր բնակարանը վիզուալ մեծացնել։ Այս հարցի հետ շատերն են բախվում։ Գնում եք բնակարան, վերանորոգում և չգիտեք, թե ինչպես մեծացնեք տարածքը։

Մի ընտրեք շատ խոշոր կահույք։ Եթե սենյակը լցնեք մեծ պահարաններով և խոշոր սեղանով, ապա տարածքը խցկված տեսք կունենա։ Դիզայներները խորհուրդ են տալիս թեթև տեսք ունեցող կահույք ընտրել, բարակ ոտքերով սեղան և աթոռներ։

10 հնարք, որոնց շնորհիվ փոքր «խրճիթը» կվերածվի ընդարձակ բնակարանի

Բաց գույներ օգտագործեք՝ երկնագույն, բաց կանաչ, բաց մոխրագույն, մարմնագույն, բաց վարդագույն։

10 հնարք, որոնց շնորհիվ փոքր «խրճիթը» կվերածվի ընդարձակ բնակարանի

Խուսափեք ինչպես շատ խոշոր, այնպես էլ շատ փոքր չափսերի կահույքից, որքան էլ որ սենյակը փոքր լինի, հակառակ դեպքում բնակարանը խաղալիքային տեսք կունենա։

10 հնարք, որոնց շնորհիվ փոքր «խրճիթը» կվերածվի ընդարձակ բնակարանի

Դեն նետեք տատիկի հին ջահը։

Փոքր բնակարաններում տեղ չունեն խոշոր ջահերը։ Փոքր լամպերն ավելի ոճային և թեթև են նայվում։

10 հնարք, որոնց շնորհիվ փոքր «խրճիթը» կվերածվի ընդարձակ բնակարանի

Հրաշալի գաղափար է բազմաֆունկցիոնալ կահույքի օգտագործումը։ Օրինակ մահճակալ, որը և բազմոց է և պահարան։

10 հնարք, որոնց շնորհիվ փոքր «խրճիթը» կվերածվի ընդարձակ բնակարանի

Որքան քիչ են պատերը, այնքան ավելի հարմարավետ և ընդարձակ է թվում բնակարանը։

10 հնարք, որոնց շնորհիվ փոքր «խրճիթը» կվերածվի ընդարձակ բնակարանի

Սկսեք օգտագործել անկյունները։ Անկյուններում դրված իրերը ոչ ոքի չեն խանգարի և սենյակում էլ բավական տարածք կազատեն։

10 հնարք, որոնց շնորհիվ փոքր «խրճիթը» կվերածվի ընդարձակ բնակարանի

Մի մոռացեք, որ պետք է տարածքը դեպի վերև օգտագործել։ Այդ դեպքում առաստաղն էլ ավելի բարձր կերևա, իսկ իրերն էլ չեք խցկի պահարանների մեջ։ Եվ հիշեք՝ միայն բաց գույներ։

10 հնարք, որոնց շնորհիվ փոքր «խրճիթը» կվերածվի ընդարձակ բնակարանի

Հավաքեք դեկորի մեծ մասը։ Դեկորատիվ իրերով լցված սենյակը ծանրաբեռնված է երևում։ Թողեք միայն ամենագեղեցիկ և ոչ շատ մեծ դեկորները։

10 հնարք, որոնց շնորհիվ փոքր «խրճիթը» կվերածվի ընդարձակ բնակարանի

Սենյակը գորգերով մի ծանրաբեռնեք, իսկ եթե ամեն դեպքում դրանք ձեզ շատ են դուր գալիս, ապա միայն փոքր չափսերի, միագույն գորգեր փռեք սենյակում։

10 հնարք, որոնց շնորհիվ փոքր «խրճիթը» կվերածվի ընդարձակ բնակարանի

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում