Կարող է թվալ, որ հայելային երկվորյակները հանդիպում են միայն սարսափ ֆիլմերում: Պարզապես հիշեք Սթիվեն Քինգի «Փայլատակում» – ի փոքրիկ հերոսուհիներին:
Բայց իրական կյանքում էլ են լինում այդպիսի երեխաներ, սակայն բոլոր երկվորյակների ոչ ավելի, քան 25% -ը: Օրինակ այսպիսի երկվորյակներ են Լիա և Էրին Սալիվանները Շոտլանդիայից։

Աղջիկներն արտաքինից ճիշտ նույնն են: Միևնույն ժամանակ, աղջիկների մայրը` Զոուի Սալիվանը, ասում է, որ աղջիկներն իրենց սովորությունների և գործողությունների մեջ լիովին ասիմետրիկ են: Նրանցից մեկը աջլիկ է, մյուսը` ձախլիկ:
Նրանք ունեն տարբեր առաջատար ոտքեր: Ավելին, նրանց խոպոպները աճում են տարբեր ուղղություններով:

Տիկին Սալիվանը նաև ավելացնում է. «Աղջիկների նույնիսկ բնավորությունն է տարբեր: Նրանք նման են նույն մետաղադրամի երկու բոլորովին տարբեր կողմերի:
Լիան հումորի լավ զգացողություն ունի, իսկ Էրինը միշտ չէ, որ հասկանում է կատակները»։

Սալիվան ընտանիքում կա 11 երեխա: Նախքան Լիայի և Էրինի ծնվելը` Զոուին արդեն երկվորյակներ ուներ, բայց նրանք չէին պատկանում հայելայինների խմբին։
«Իմ մի մասնիկը գիտեր, որ աղջիկները նույնպես երկվորյակներ կլինեն, բայց ես չէի էլ կարող պատկերացնել, որ նրանք այդքան նման կլինեն»:







