Լավ ցիտատը կարծես խոսքերի մեջ հաջող տեղավորված կյանք լինի։ Այս արտահայտություններն օգնում են մեզ բարդ, ուրախացնում լավ պահերին և մտածելու տեղիք են տալիս։
• —Ի՞նչ ես դու ուզում։
— Ուզում եմ սպանել ժամանակը։
—Ժամանակը հեչ չի սիրում, երբ իրեն սպանում են։
Լյուիս Քերոլ, «Ալիսան հրաշքների աշխարհում»
• Ծիծաղն արև է. այն մարդու դեմքից քշում է ձմեռը։
Վիկտոր Հյուգո, «Թշվառները»
• Թող նա իմ մասին ավելի լավը մտածի, քան ես իրականում կամ, և այդ ժամանակ ես իրոք ավելի լավը կդառնամ։
Էռնեստ Հեմինգուեյ, «Ծերունին և ծովը»
• Երբ մարդը 17 տարեկան է, նա ամեն բան գիտի։ Եթե նա քսանյոթ է և առաջվա պես ամեն բան գիտի, ուրեմն նա դեռ տասնյոթ է։
Ռեյ Բրեդբերի «Խատուտիկի գինի»
• Քանի դեռ ես չէի վախեցել, որ դա ինձ կարգելեն, ես կարդալ չէի սիրում։ Շնչել էլ չեն սիրում, բայց փորձիր չշնչել…
Հարփեր Լի, «Ծաղրասարյակ սպանելը»
• Այն ամենը, ինչ ձեզ ստիպում է ծիծաղել երեսուն տարի անց, ժամանակի զուր վատնում չէ։ Իմ կարծիքով դա անմահությանը շատ մոտ մի բան է։
Սթիվեն Քինգ, «Սրտերն Ատլանտիդայում»
• Դու երբևէ զգացե՞լ ես,– հարցրեց նա,– որ քեզ պակասում է նա, ում երբեք չես հանդիպել։
Ռիչարդ Բախ, «Հավերժության կամուրջ»
• Կյանքը նպատակ չի ունեցել մեզ կատարյալ դարձնել։ Ով կատարյալ է, նրա տեղը թանգարանում է։
Էրիխ Մարիա Ռեմարկ, «Հաղթական կամար»
• Լավագույն գրքերն ասում են քեզ այն մասին, ինչ դու արդեն գիտես։
Ջորջ Օրուել, «1984»
• Դու չես դառնա իրոք ուժեղ, քանի դեռ չես սովորել ամեն բանի մեջ ծիծաղելի կողմը տեսնել։
Քեն Քիզի, «Կկվի բնի վրայով»



























