Հետևել կազմվածքին, չի նշանակում, թե պետք է զրկեք ձեզ համեղ ուտելու հաճույքից։
Կապոնատա

Բաղադրիչներ
- 1 խոշոր բադրիջան
- 3 ճ․գ․ ձիթայուղ
- 1 մեծ սոխ
- 1 ճյուղ նեխուր
- 1 կարմիր բուլղարական պղպեղ
- 5 խոշոր հասած լոլիկ
- 3 պճեղ սխտոր
- 2 ճ․գ․ շաքարավազ
- 2 ճ․գ․ բալզամիկ քացախ
- 90 գրամ կանաչ զեյթուն
- 70 գրամ կապերսի, թարմ ռեհան
- 70 գրամ մայրու ծառի բոված ընկույզ
- Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Բադրիջանը խորանարդիկներով կտրատել, խառնել, թողնել կես ժամ։ Այնուհետև լվանալ, չորացնել թղթե անձեռոցիկով։ Սոխը կիսալուսնաձև կտրատել, նեխուրն ու բուլղարակն պղպեղը՝ փոքր խորանարդիկներով։
Բանջարեղենները տեղափոխել թավայի մեջ և ուժեղ կրակի վրա 5–7 րոպե շոգեխաշել, աղ և պղպեղ ավելացնել։
Լոլիկը մաքրել, սերմերը հեռացնել, պտղամիսը խորանարդիկներով կտրատել։ Մանր կտրատել սխտորը։
Ավելացնել լոլիկը, բալզամիկ քացախը, ձիթապտուղը, սխտորը և կապերսները մնացած բանջարեղենի վրա և ուժեղ կրակի վրա 7–8 րոպե շոգեխաշել՝ անընդհատ խառնելով։
Կապոնատան սառեցնել և մատուցելիս վրան ռեհան կտրատել և մայրու ծառի բոված ընկույզ լցնել։
Պանցանելա

Բաղադրիչներ
- 400 գրամ չորացրած չիաբատա
- 1 կգ հասած լոլիկ
- 1 գլուխ սոխ
- 1 վարունգ
- 70 գրամ սև զեյթուն
- 10–12 ռեհանի տերև
- ½ թ․գ․ չորացրած օրեգանո
- 1,5 ճ․գ․ բալզամիկ քացախ
- Ձիթայուղ, աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի։
Պատրաստման եղանակը
Հացը խորանարդիկներով կտրատել, վրան ջուր լցնել և թողնել 5–7 րոպե։
Հացի կտորները քամել, վրան ձիթայուղ անել և 7–8 րոպեով դնել 220 աստիճան տաքացված ջեռոցը։
Լոլիկները խորանարդիկներով կտրատել, մանր կտրատել կարմիր սոխն ու ռեհանը։ վարունգը ձողիկներով կտրատել, մանր կտրատել սև ձիթապտուղը։
Բոլոր բաղադրիչները միասին լցնել թասի մեջ, ձիթայուղ անել, խառնել և թողնել մեկ ժամ մարինացվեն։ Մատուցելուց առաջ բալզամիկ քացախ ավելացնել և ձիթայուղ։
Պոլպետե

Բաղադրիչներ
- 2 կտոր չոր սպիտակ հաց՝ առանց կեղևի
- 1 բաժակ 3,2 % կաթ
- 70 գրամ մաղադանոս
- 1 պճեղ սխտոր
- 300 գրամ խոզի խճողակ
- 300 գրամ տավարի խճողակ
- 2 ձու
- 80 գրամ քերած պանիր
- 120 գրամ մոցարելա
- Պաքսիմատի փոշի
- Ձիթայուղ, աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
Սոուսը
- 1,4 կգ հասած լոլիկ
- 3 պճեղ սխտոր
- 3 ճ․գ․ ձիթայուղ
Պատրաստման եղանակը
Հացի վրա կաթ լցնել և թողնեկ 15 րոպե։ Մանրացնել սխտորն ու մաղադանոսը։
Երկու խճողակներն իրար միացնել, ավելացնել մաղադանոսն ու սխտորը, ինչպես նաև քամած հացն ու ձվերը։ Խառնել։ Ավելացնել քերած պանիրը, աղ և պղպեղ անել։
Խճողակը փոքր մասերի բաժանել, գնդիկներ ձևավորել՝ ամեն մեկի մեջ մի կտոր մոցարելա դնելով։ Թաթախել պաքսիմատի փոշու մեջ։
Թավայի մեջ տաքցանել ձիթայուղը և գնդիկները տապակել մինչև ոսկեգույն դառնալը ուժեղ կրակի վրա, այնուհետև կրակն իջեցնել և շարունակել եփել մինչև պատրաստ կլինեն։
Պոլպետեն դնել տոմատի սոուսի մեջ, փակել կափարիչով և շոգեխաշել ցածր կրակի վրա 45 րոպե, մինչև սոուսը կիսով չափ չի գոլորշանա։
Սոուս
Լոլիկները մաքրել, բլենդերով հարել։ Սխտորը մանր կտրատել։ Թավայի մեջ տաքացնել ձիթայուղը, տոմատի խյուսն ու սխտորը լցնել և եփել 5 րոպե բարձր կրակի վրա, այնուհետև կրակը ցածրացնել և եփել ևս 15–20 րոպե։
Սեմիֆրեդո

Բաղադրիչներ
- 350 մլ 33% սերուցք
- 3 թարմ ձու
- ½ բաժակ թարմ ազնվամորի
- ½ բաժակ թարմ կապույտ հապալաս
- 130 գրամ շաքարի փոշի
- ½ փաթեթ վանիլին
Պատրաստման եղանակը
Սառը սերուցքը հարել մինչև պնդանա և դնել սառնարանը։
Ձվի սպիտակուցներն առանձնացնել դեղնուցից, դեղնուցների վրա ավելացնել շաքարի փոշի, լավ հարել։ Սպիտակուցները հարել մի պտղունց աղով։
Հարած դեղնուցը և սպիտակուցը զգուշությամբ ավելացնել սերուցքի մեջ և բահիկով խառնել։
Հատապտուղները լվանալ և չորացնել թղթե անձեռոցիկով, ավելացնել սերուցքա–ձվային զանգվածին և նորից խառնել։
Խառնուրդը դնել յուղաթուղթ փռած ուղղանկյուն ձևամանի մեջ և 30–60 րոպեով դնել սառցախցիկը։ Հանել, նորից խառնել և դնել սառցախցիկը 3–4 ժամով, կամ ամբողջ գիշերը թողնել։
Սեմիֆրեդոն հանել ձևամանից, հանել թաղանթը։ Կտրատել, թողնել սենյակային ջերմաստիճանում 5–10 րոպե։
Մատուցել թարմ մրգերով և ընկույզով։







