Տարեկան 52000 դոլար և վճարվող ճամփորդություններ. երիտասարդ և հմայիչ միլիոնատերը օգնական է փնտրում. աշխատանքային փորձը պարտադիր չէ

Ի՞նչ է ձեզ համար երազանքի աշխատանքը։ Շատերի համար դա սիրելի աշխատանքն է, որը հաճույք է պատճառում և իհարկե բավարարում է աշխատավարձի առումով։

Տարեկան 52000 դոլար և վճարվող ճամփորդություններ. երիտասարդ և հմայիչ միլիոնատերը օգնական է փնտրում. աշխատանքային փորձը պարտադիր չէ

Ձեր պոտենցիալ շեֆը 26-ամյա միլիոնատեր Մեթյու Լեպրեն է լինելու՝ Սիդնեյից։ Արդեն մի քանի տարի է, ինչ նա զբաղվում է էլեկտրոնային կոմերցիայով և քոուչինգով։ Մեթյուն ճամփորդում է աշխարհով մեկ՝ իր գաղափարներն առաջ տանելու համար և վերջերս հասկացել է, որ առանց օգնականի արդեն չի կարող հասցնել։

Օրերս նա մի տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմում է օգնականի պարտականությունների, ինչպես նաև աշխատավարձի չափի և այլ բոնուսների մասին։

Ի՞նչ է պահանջվում ասիստենտից։ Նա պետք է ամբիցիոզ լինի, հավաք, պատասխանատու և ուրախ։ Մեթյուի բիզնեսի առանձնահատկությունը պահանջում է, որ նրա օգնականը գերազանց տիրապետի համակարգչին, իմանա սոցցանցերում էջեր վարելու նրբությունները և պատրաստ լինի մշտական թռիչքների։

Տարեկան 52000 դոլար և վճարվող ճամփորդություններ. երիտասարդ և հմայիչ միլիոնատերը օգնական է փնտրում. աշխատանքային փորձը պարտադիր չէ

Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա Մեթյուն պատրաստ է տարեկան 52 հազար դոլար վճարել օգնականին, սակայն այդ թիվը կախված է նաև դիմորդի փորձից և յուրաքանչյուրի հետ առանձին է քննարկվում։ Բացի այդ, Մեթյուն իր վրա է վերցնում ապրելու, բժշկական ապահովագրության և տրանսպորտի հետ կապված բոլոր հարցերը։

Տարեկան 52000 դոլար և վճարվող ճամփորդություններ. երիտասարդ և հմայիչ միլիոնատերը օգնական է փնտրում. աշխատանքային փորձը պարտադիր չէ

Եվ իհարկե, ոչ մի բանի հետ չհամեմատվող բոնուս. սա ճամփորդություններ է դեպի աշխարհի տարբեր անկյունները։

Տարեկան 52000 դոլար և վճարվող ճամփորդություններ. երիտասարդ և հմայիչ միլիոնատերը օգնական է փնտրում. աշխատանքային փորձը պարտադիր չէ

Դե ինչ, դուք դեռ չե՞ք մտածում դիմել այս թափուր աշխատատեղի համար։