Ի՞նչ հետաքրքիր բան կարող է լինել սովորական հյուրանոցային համարում: Մահճակալ, զգեստապահարան, հայելի, հեռուստացույց դե իհարկե նախաճաշն էլ մտնում է գնի մեջ: Իսկ ի՞նչ կասեք դղյակային տեսքի, լողավազանի՝ տեղական տեսարժան վայրերի տեսարանով, և հյուրասենյակում գտնվող թանկարժեք դաշնամուրի մասին: Իհարկե, այսպիսի լյուքս համարում մնալու մեկ գիշերը շատ ավելի թանկ է սպասվածից: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ այսպիսի համարները ընդհանրապես չեն ազատվում: Դրանք ամրագրելու համար մեծ հերթեր են կուտակվում:
Մենք առանձնացրել ենք, 4 և 5 աստղանի հյուրանոցների մի քանի ապշեցուցիչ համարներ:
1. Պատմական ամրոցի ինտերիեր + մառան – հյուրանոց Castillo de Arteaga – Իսպանիա (€ 156,4/գիշերը)

2. Աղից պատեր և կահույք – Hotel Palacio de Sal (ստանդարտ համարը սկսած € 180/գիշերը)

3. Թափանցիկ ապակե պատեր և զուգարանակոնք տանիքում – Չինաստան – Glass Cube Guesthouse — Ազգային անտարային պարկի մուտքի մոտ – (€ 199/գիշերը)

4. Հյուսիսային փայլ – Իսլանդիա – The 5 Million Star Hotel (սկսած € 200/գիշերը)

5. Անձնական լողավազան դեպի ծով բացվող տեսարանով – Հունաստան – հյուրանոց The Westin Resort, Costa Navarino (€ 259/գիշերը)




























