Թխվածքաբլիթով և պնդուկով շոկոլադե տորթ, որն անգամ թխել հարկավոր չէ

Բաղադրիչներ

Թխվածքաբլիթներ – 250 գ

Կարագ – 115 գ

Բոված պնդուկ – 100 գ

Մուգ շոկոլադ – 75 գ

Կաթնային շոկոլադ – 75 գ

Նուտելլա – 4 ճ/գ

Սերուցք – 4 ճ/գ

Ջնարակի համար

Սերուցք – 125 մլ

Մուգ շոկոլադ – 75 գ

Կաթնային շոկոլադ – 75 գ

Նուտելլա – 4 ճ/գ

Զարդարելու համար

Բոված պնդուկով թխվածքաբլիթ – 2 ճ/գ

Շերտատած սպիտակ շոկոլադ – 1 ճ/գ

Պատրաստման եղանակը

20 սմ կաղապարը թաղանթապատել, մի փոքր կարագ քսել:

Մանրացնել թխվածքաբլիթները և խառնել մանրացրած պնդուկի հետ:

Առանձին խառնել կարագը, շոկոլադը, սերուցքը և նուտելլան: Հալեցնել գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում: Հետո շոկոլադե զանգվածը լցնել թխվածքաբլիթի վրա և զգուշությամբ խառնել:

Խառնուրդը լցնել կաղապարի մեջ:

Սառեցնել մոտ 1-2 ժամ:

Ջնարակի համար. խառնել շոկոլադը, նուտելլան և վրան լցնել տաք սերուցքը: 30 վայրկյան անց խառնել՝ մինչև համասեռ զանգված ստանալը:

Տորթի վրա ջնարակ լցնել և զարդարել մանրացրած թխվածքաբլիթներով և պնդուկով:

Կիսվել սոց․ ցանցերում