Շունը 11 ժամ լողում էր դեպի ափ` օգնություն կանչելու համար

Հեյդի անունով գերմանական հովվաշանը նկատեց ձկնորսը` Ավստրալիայի Մորտոն- Բեյ ծոցում: Կողքին ձկնորսության և ջրային սարքավորումների տարբեր իրեր կային:

Տեսնելով ուժասպառ շանը ՝ տղամարդը սկսեց դուրս հանել ջրից, որից հետո անմիջապես հայտնեց պահակախմբին այդ գտածոյի մասին։ Որոնողափրկարարական ծառայությունը վայր ժամանեց մեկ ժամվա ընթացքում: Գործողության մեջ ներգրավված էին ուղղաթիռ, մի քանի փրկարար նավակներ, ռեակտիվ դահուկներ և փրկարարների ու կամավորների խումբ։

Շունը 11 ժամ լողում էր դեպի ափ` օգնություն կանչելու համար

Պարզվեց, որ նավն է շրջվել ծոցում: Մի քանի ժամ պահանջվեց Հայդիի տիրոջը գտնելու համար: Պարզվեց` տարեց մարդ է: Երբ տուժողին գտան, նա կյանքի ու մահվան շեմին էր: Իր վերջին ուժերով նա կառչել էր շրջված նավից, որը քիչ էր մնում ամբողջովին խորտակվեր:

63-ամյա տղամարդը պատմեց, որ նավը սկսել է ջուր վերցնել նախորդ օրվա երեկոյան: Հանկարծ նավը շրջվեց, իսկ տերն ու շունը նավակի հակառակ կողմում հայտնվեցին: Մի պահ անց տղամարդը կորցրեց շանը իր տեսադաշտից։

Շունը 11 ժամ լողում էր դեպի ափ` օգնություն կանչելու համար

Շանը տեղափոխեցին անասնաբույժի մոտ, նրա տիրոջը` հիվանդանոց: Բարեբախտաբար, երկուսն էլ վնասվածքներ չունեին, բայց նրանք շատ հոգնած էին և հանգստի կարիք ունեին:

Պարզվեց, որ Հեյդին ծովածոցի վրայով լողացել է շուրջ 11 ժամ` փորձելով գտնել մեկին, ով կարող էր փրկել իր տիրոջը: Զարմանալի կերպով շունը ողջ է մնացել, ասում են ոստիկանները:

Կիսվել սոց․ ցանցերում
X