Առողջական 13 խնդիր, որոնց մասին զգուշացնում են եղունգների բնիկները

Բնիկներին փոփոխություն մի մատին

Առողջական 13 խնդիր, որոնց մասին զգուշացնում են եղունգների բնիկները

  • Ճկույթի բնիկը, որպես կանոն, պետք է գործնականում աննկատ լինի կամ բացակայի: Այն կապված է երիկամների, բարակ աղու և սրտի հետ: Մեծացած բնիկը կարող է արյան բարձր ճնշման պատճառ լինել:
  • Մատանեմատը պատասխանատու է վերարտադրողական և լիմֆատիկ համակարգերի աշխատանքի համար: Վատ նկատելի բնիկը կարող է խոսել նյութափոխանակության խնդիրների մասին:
  • Միջնամատը կապված է գլխուղեղի և սրտանոթային համակարգի աշխատանքի հետ: Բնիկի բացակայությունը կարող է խոսել անոթների հետ կապված խնդիրների և բարձր ճնշման մասին:
  • Ցուցամատի բնիկը կարող է բացակայել կամ շատ փոքր լինել աղիների, ենթաստամոքսային գեղձի ոչ ճիշտ աշխատանքի կամ ԼՕՌ-օրգանների քրոնիկական հիվանդությունների պատճառով:
  • Բութ մատի բնիկը պատկերում է թոքերի և փայծաղի աշխատանքը: Այն ամենանկատելին է և պետք է լինի ամբողջ եղունգի երկարության 25%-ից ոչ ավել: Կարող է մեծապես փոքրանալ մշտական ծխողների դեպքում կամ մեծանալ զարկերակային բարձր ճնշման դեպքում:

Չափազանց մեծ բնիկներ

Առողջական 13 խնդիր, որոնց մասին զգուշացնում են եղունգների բնիկները

Բնիկները մեծ են համարվում, երբ զբաղեցնում են եղունգի մեկ երրորդը (կամ ավել մասը): Դրանք խոսում են սրանոթային համակարգի հետ կապված խնդիրների, սրտի ռիթմի խաթարման, զարկերակային ցածր ճնշման մասին:

Հաճախ մեծ բնիկ կարելի է տեսնել սպորտսմենների և մարդկանց մոտ, ում գործունեությունը կապված է ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ: Եթե մարդը սպորտով չի զբաղվում, բնիկները կարող են մեծանալ ուժեղ սթրեսի պատճառով:

Փոքր բնիկներ

Առողջական 13 խնդիր, որոնց մասին զգուշացնում են եղունգների բնիկները

Փոքր բնիկները, որոնք հազիվ են հասնում կուտիկուլային, խոսում են արյան ցածր ճնշման և արյան շրջանառության հետ կապված խնդիրների մասին: Դա կարող է թույլ իմունային համակարգի, վատ նյութափոխանակության, օրգանիզմում երկաթի և В12 վիտամինի պակասի նշան լինել:

Եթե նկատելի է, որ բնիկները լայնակի շերտով առանձնացած են եղունգի մնացած մասից, դա խոսում է արյան մեջ շաքարի հետ կապված խնդիրների և շաքարային դիաբետի հնարավոր առաջացման մասին:

Բոլորովին բնիկներ չեն երևում

Առողջական 13 խնդիր, որոնց մասին զգուշացնում են եղունգների բնիկները

Այս դեպքում պետք չէ խուճապի մատնվել: Երեխաների դեպքում դրանք հաճախ չեն երևում և ժամանակի ընթացքում են առաջանում: Իսկ ոմանց դեպքում դրանք չեն առաջանում եղունգի կառուցվածքի ֆիզիոլոգիական առանձնահատկության պատճառով:

Սակայն բնիկների կտրուկ անհետացումը ժամանակակից բժշկության մեջ ընկալվում է որպես արյան շրջանառության խանգարման նշաններից մեկը: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ բնիկների բացակայությունը կապված է վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների, վիտամին В12-ի և երկաթի պակասի հետ:

Բնիկների գույնի փոփոխություն

Առողջական 13 խնդիր, որոնց մասին զգուշացնում են եղունգների բնիկները

1. Մոխրագույն բնիկները խոսում են մեծ հոգնածության, մարսողական խնդիրների և սննդանյութերի յուրացման հետ կապված օրգանիզմի խնդիրների մասին:

2. Բնիկների սպիտակ գույնը լավ և բնական գույնն է: Բնիկները պետք է մաշկից մի քանի երանգով բաց լինեն:

3. Մանուշակագույնը արյան վատ շրջանառության և օրգաններում ու հյուսվածքներում թթվածնի պակասի նշան է: Հաճախ կարող են գլխապտույտ և գլխացավեր առաջանալ:

4. Վարդագույն (կարմիր) բնիկները կարող են խոսել ֆիզիկական ցածր ակտիվության և թոքերի հետ կապված խնդիրների մասին:

5. Սև բնիկները չափազանց վտանգավոր նշան են, հաճախ չեն հանդիպում: Որպես կանոն, դրանք ծանր մետաղներով թունավորման նշան են: