Տեսությունը, որ շները մարդու լավագույն ընկերներն են, ապացուցելու կարիք չունի, չորքոտանիներն իրենք էլ են ապացուցել ամեն ինչ: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչպես են նրանք սիրում երեխաներին և որքան համբերատար են վերաբերվում իրենց ականջի համը փորձելուն, ճզմելուն և ֆլոմաստերներով ներկելուն, նրանք կարող են լավ բարձ ծառայել ինչ-որ մեկի փոքրիկ հետույքի համար, իսկ ինչ-որ մեկի համար նույնիսկ ձի դառնալ։

Բայց ամենից շատ հուզում են այն շները, որոնք այնքան քնքշորեն են վերաբերվում չծնված երեխային։

Ինչպես ստորև ներկայացված տեսանյութի այս շունը, որը չի կարողանում պոկվել տիրուհու որովայնից:

Կենդանին նույնիսկ թաթով մի կողմ է հրում ապագա մայրիկի ձեռքը, որպեսզի արագորեն ականջը հենի որովայնին և լսի երեխային: Հետաքրքիր է` նա իսկապե՞ս ինչ-որ բան լսում է:







