Ինչպես մաքրել սևացած արծաթյա զարդերը․ 5 աշխատող միջոց, որոնք կիրառելուց հետո զարդերդ կարծես նորը կլինեն

Բոլորս էլ գիտենք, որ արծաթյա զարդերը երբեմն սևանում և փառակալում են, սակայն դա բացարձակ չի նշանակում, որ դրանց չի կարելի նոր շունչ հաղորդել։

Կպատմենք, թե ինչպես է դա կարելի անել։

1. Ատամի մածուկով

Ինչպես մաքրել սևացած արծաթյա զարդերը․ 5 աշխատող միջոց, որոնք կիրառելուց հետո զարդերդ կարծես նորը կլինեն

Ձեզ անհրաժեշտ կլինի ատամի մածուկ և ատամի հին խոզանակ, որն այլևս չեք օգտագործելու։

Մածուկը լցրեք արծաթյա զարդի վրա և լավ շփեք խոզանակով։ Հետո ջրով լվացեք։

2. Շրթներկով

Ինչպես մաքրել սևացած արծաթյա զարդերը․ 5 աշխատող միջոց, որոնք կիրառելուց հետո զարդերդ կարծես նորը կլինեն

Շրթներկը լավ քսեք զարդի վրա և հետո մաքրեք։

Սա էֆեկտիվ է միայն հարթ մակերեսների դեպքում։

3. Սոդայով և փայլաթիթեղով

Ինչպես մաքրել սևացած արծաթյա զարդերը․ 5 աշխատող միջոց, որոնք կիրառելուց հետո զարդերդ կարծես նորը կլինեն

Կաթսայի հատակին պետք է փայլաթիթեղ դնել, իսկ վրայից զարդերը։ Առանձին կաթսայի մեջ եռացրեք 1 լ. ջուր և ավելացրեք 50 գ. սոդա։

Երբ խառնուրդը լավ կեռա, լցրեք այն կաթսայի մեջ, որտեղ ձեր զարդն է։ Մի քանի րոպեից զարդերի սևությունը կանհետանա։ Լվացեք և չորացրեք։

4. Անուշադրի սպիրտով/ նաշատիր

Ինչպես մաքրել սևացած արծաթյա զարդերը․ 5 աշխատող միջոց, որոնք կիրառելուց հետո զարդերդ կարծես նորը կլինեն

Անուշադրի սպիրտը լցրեք բանկայի մեջ, որտեղ կտեղավորվի ձեր զարդը։

Փակեք այն և լավ թափահարեք, որ սև փառը դուրս գա։ Այնուհետև լվացեք և չորացրեք զարդը։

5. Լիմոնի աղով

Ինչպես մաքրել սևացած արծաթյա զարդերը․ 5 աշխատող միջոց, որոնք կիրառելուց հետո զարդերդ կարծես նորը կլինեն

Կաթսայի մեջ լիմոնի աղ լցրեք և կես լիտր ջուր։ Լուծույթը դրեք ջրային բաղնիքի վրա։

Ձեր զարդերը լարով անցկացրեք և իջեցրեք լուծույթի մեջ։ Այդպես պահեք եռացող լուծույթի մեջ 15-30 րոպե։ Այնուհետև լվացեք և չորացրեք։