Երկվորյակներ:
Ակտիվ են, բայց նաև՝ անկայուն: Սիրում են ամեն նոր բան, ձգտում են ավելի շատ շփման, մարդկանց հետ մշտական կապի, նոր գաղափարներ են տարածում:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երբեք չեն լսում մյուսներին, վարվում են այնպես, ինչպես ճիշտ են համարում: Իրենք են նախաձեռնում իրադարձություններ, քանի որ տանել չեն կարողանում ձանձրույթը և միայնությունը:
Առյուծ:
Լիդեր են, ստեղծագործական մոտեցում են ցուցաբերում բոլոր հարցերին: Առյուծները նախաձեռնող են, ակտիվ, ինքնավստահ:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հազվադեպ են բարդույթավորված ու ամաչկոտ լինում: Խորհուրդների կարիք չունեն, իրենք են որոշում՝ ինչ անել:
Կշեռք:
Ցանկության դեպքում կարող են նույնիսկ սարեր շուռ տալ, որոշակի դիրքի հասնել: Կարող են երկար ժամանակ կասկածներ ունենալ՝ նախքան որոշում կայացնելը, բայց խորհուրդների կարիք չունեն:
Չեն սիրում, երբ փորձում են ճնշել իրենց, շտապեցնել: Ամեն ինչ անում են յուրովի և իրենց հարմար ժամկետներում: Ակտիվ են, բաց ու նորարար:
Աղեղնավոր:
Կենդանակերպի ևս մեկ ակտիվ, նախաձեռնող ու նպատակասլաց նշան: Աղեղնավորները մշտապես փոփոխությունների են ձգտում, լուրջ մտածողներ են:
Սիրում են սովորել, նորը ճանաչել, խոսել ամենատարբեր երևույթների մասին, ստեղծագործել, հայտնաբերել: Աղեղնավորների նախաձեռնողականությունը միշտ հաջողություն է ունենում:
Ջրհոս:
Սիրում են շփվել, հասարակության շրջանում լինել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին դուր են գալիս մշտական փոփոխությունները, նրանք ակտիվ են, գործունյա, նախաձեռնող, մարդիկ, ովքեր իրենց կյանքը չեն պատկերացնում՝ առանց մշտական շարժման, զարգացման ու հաղորդակցության:
Ջրհոսների հաջողությունն ամբողջությամբ կախված է ամենօրյա ջանքերից: Նրանք պատրաստ են սովորել ու աշխատել՝ նպատակներին հասնելու համար:



























