Արտաքինը շատ կարևոր է:
Այն օգնում է ուշադրություն գրավել և նախնական դրական տպավորություն գործել:
Սակայն կան որոշ բաներ, որ միանգամից կարող են հիասթափեցնել ցանկացած տղամարդու, անգամ, եթե դուք համարվում եք էքստրեմալ գայթակղիչ:
Ձեզ ենք ներկայացնում 18 բան, որ անմիջապես կհիասթափեցնեն ցանկացած տղամարդու, անգամ եթե դուք շատ գայթաղիչ եք:
1 Երբ դուք նկատում եք կյանքի միայն բացասական երևույթները, շարունակ բողոքում եք և անտեսում դրականը:
2 Երբ ասում եք, որ առողջ եք մոտենում սպորտային խաղերին, սակայն դառնում եք անտանելի, եթե չեք հաղթում:
3 Երբ դուք շարունակ նկատում և խոսում եք այլ տղամարդկանց, սակայն բացարձակ չեք գնահատում ձեր կողքի տղամարդուն:
4 Երբ դուք ցանկացած կնոջ նայում եք որպես մրցակցի կամ էլ նախանձով լցված:
5 Եթե դուք փորձում եք սահմանափակել նրա ազատությունը և միանգամից բորվոքվում ընկերների հետ հավաքվելու մասին լսելով:
6 Երբ դուք չափազանց սիրալիր եք ձեր ընկերների հանդեպ նրանց ներկայությամբ, սակայն նրանք հետևից ինչ ասես, չեք խոսում:
7 Եթե դուք ունակ չեք նրա հետ զրույց վարելու իսկապես կարևոր և էական թեմաներով:
8 Եթե դուք չափում եք ձեր երջանկությունը թանկարժեք նվերներով:
9 Երբ դուք չեք ցանկանում ձեր առջև նպատակներ դնել և կատարելագործվել:
10 Երբ դուք հրաժարվում եք պատմել, թե ինչն է ձեզ անհանգստացնում՝ ասելով՝ «ամեն բան կարգին է», երբ ակնհայտորեն այդպես չէ:
11 Երբ դուք պայմաններ և ուլտիմատումներ եք դնում, երբ ինչ-որ բան ձեր ուզածով չի լինում:
12 Երբ դուք նրա հետ վիճում եք բացարձակապես ամեն բանի հաշվով:
13 Երբ դուք նրա դերը ցածրացնում եք նրա ընկերների և ընտանիքի առաջ:
14 Երբ դուք ծաղրի առարկա եք դարձնում նրա նախասիրությունները:
15 Երբ դուք հրաժարվում եք ջանք գործադրել նրա ընկերների և ընտանիքի հետ լավ հարաբերություններ կառուցելու համար:
16 Երբ դուք զրույցի ընթացքում անտարբեր եք երևում՝ շարունակ հեռախոսը քրքրելով:
17 Երբ դուք խոսում եք միայն ձեր մասին և շարունակ բամբասում եք ուրիշներից:
18 Երբ դուք ինքներդ ձեզ չեք արժևորում:



























