Ամուսնության մեջ երկու զուգընկերը պետք է գնահատեն և աջակցեն իրար:
Կինը որպես ընտանիքի և հարաբերություններում ներդաշնակության պահապան պետք է հոգա, որ տղամարդը չտառապի այս 8 կետերի պատճառով:
1. Վերջ տվեք ակնկալել, որ ամուսինը կսկսի կարդալ ձեր մտքերը
Որքան երկար ժամանակ էլ լինեք ձեր ամուսնու կողքին, պետք չէ մտածել, որ նա կհասկանա ձեր ամեն միտքը կամ ակնարկը: Դա այդպես չէ: Տղամարդկանց և կանանց հոգեբանությունը շատ է տարբերվում, ուստի իսկապես բարդ է ենթադրել՝ հատկապես ինչ են ուզում կանայք:
2. Վերջ տվեք ամուսնուն մանիպուլյացիայի ենթարկել սեքսի միջոցով
Իհարկե, դա սուբյեկտիվ և անհատական է, բայց տղամարդկանց մեծ մասը սեքսի ավելի հաճախ պահանջմունք ունի, քան կանայք: Հենց դա էլ կանանց մղում է մանիպոլյացիայի ենթարկել զուգընկերոջը՝ մերժումով սպառնալով: Դա սխալ է: Չեք ուզում, չէ՞ որ ձեր ամուսինն ուրիշ տեղ քնքշանք փնտրի:
3. Վերջ տվեք ամուսնուց բողոքելուն և նրա վրա ձայնը բարձրացնելուն
Եթե նույնիսկ ձեր ընտանիքում իսկապես որոշ խնդիրներ են առաջացել, դա չի նշանակում, որ դրանց մասին պետք է բոլոր հարևաններն իմանան: Իհարկե, դուք իրավունք ունեք ձեր ապրումներով կիսվել հարազատների և ամենամտերիմների հետ, բայց հիշեք, որ երբ դուք հաշտվեք, նրանք դեռ կհիշեն ամենը, ինչ դուք ասել եք ձեր ամուսնու մասին: Ձայնը բարձրացնել նույնպես պետք չէ, եթե չեք ուզում, որ զուգընկերը ձեզ նույն կերպ պատասխանի:
4. Վերջ տվեք ձեր նախկին զուգընկերների կամ հոր վրեժը ամուսնուց հանելուն
Կանայք, ովքեր խնդիրներ են ունեցել հոր կամ նախկին զուգընկերների հետ, աշխատում են զայրույթը ներկայիս ամուսնու վրա թափել: Դա չի կարելի անել, չէ՞ որ նա մեղավոր չէ ձեր վերքերի և նախկին խնդիրների համար:
5. Դադարեք միայն մայր լինել, դուք նաև կին եք
Երեխայի ծնվելու հետ շատ կանայք դադարում են իրեց խնամել և ժամանակ հատկացնել ամուսնուն: Երեխային պետք է ամենասկզբից եկուսով մեծացնեք ու դաստիարակեք: Թող ընտանիքում ավանդույթներ լինեն՝ այսօր ով է լողացնում երեխային, ով է զբոսանքի տանում: Բաժանեք այդ պարտականությունները պատասխանատվությունը երկուսով կրելու համար: Մի մոռացեք, որ պետք է կանացի մնալ ձեր տղամարդու համար, որպեսզի նա նորից ու նորից սիրահարվի ձեզ:
6. Դադարեք մտածել, որ միայն ամուսինը պետք է ներողություն խնդրի
Եսասեր մի եղեք: Եթե հասկանում եք, որ երկուսդ եք մեղավոր կամ միայն դուք, մի մոռացեք խոստովանել սխալը: Սիրելի մարդուց ներողոթյուն խնդրելու մեջ սարսափելի ոչինչ չկա:
7. Վերջ տվեք ձեր կեսին ուրիշների հետ համեմատելուն
Եթե սոցցանցում տեսնում եք լուսանկար և մտածում, որ զույգը երջանիկ է, իսկ հետո ամուսնուն բողոքում եք, որ ձեզ մոտ ամեն ինչ այնպես չէ, դա ձեր սխալն է: Երբեք չեք իմանա՝ ինչ խնդիրներ են թաքնված նրանց ժպիտների տակ, ում այդպես ուզում եք կրկնօրինակել: Միայն ձեր ամուսնության մասին մտածեք՝ հարաբերոթյուններն այնպես կառուցելով, ինչպես ձեզ է դուր գալիս:
8. Վերջ տվեք ընկերուհիների հետ ընկերությունն ամուսնու հետ ընկերությունից բարձր դասելուն
Իհարկե, պետք չէ, որ վերջ տաք ընկերուհիների հետ շփվելուն, բայց պետք չէ նրանց ձեր ժամանակի մեծ մասը տրամադրել: Ձեր ամուսինը ձեր ընկերն է: Նրա հետ պետք է բացարձակապես ամեն ինչ կիսեք, չէ՞ որ նա համաձայնվել է ձեզ հետ ապրել ամբողջ կյանքը: Նրա հետ պետք է նույնքան անկեղծ լինեք, որքան ընկերուհիների:



























