Վաղուց հայտնի է, որ ձեռքերը մարդու մասին շատ բան կարող են պատմել, օրինակ, նրա աշխատանքի կամ զբաղմունքների մասին, սակայն, ինչպես պարզվել է, ձեռքերի միջոցով կարելի է որոշել նաև տղամարդու պտղաբերությունը:
Ուսումնասիրողների խոսքերով՝ նայելով տղամարդու աջ ձեռքին, մասնավորապես, ցուցամատի և մատնեմատի երկարությանը՝ կարելի է որոշել տղամարդու ձվարանների ծավալները:
Հարավկորեացի գիտնականները պարզել են, որ այն դեպքում, երբ տղամարդու աջ ձեռքի մատնեմատը երկար է ցուցամատից, նա մեծ ձվարաններ է ունենում:
Եվ ընդհակառակն, այն դեպքում, երբ ցուցամատը մատնեմատից երկար է, տղամարդը փոքր ձվարաններ ունի:

Ուսումնասիրությանը ընդհանուր առմամբ 172 կորեացի տղամարդ է մասնակցել, որոնց տարիքը տատանվել է 20-69-ի սահմաններում:
Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ տարիքն ու հասակը ձվարանների ծավալի վրա մեծ ազդեցություն չունեն, այն դեպքում, երբ քաշը ազդում է ձվարանների չափերի վրա:







