Ներկայացնում ենք զույգերի, ովքեր միասին են եղել մոր արգանդում և այդ ժամանակից անբաժան են: Նրանք նույնիսկ ամուսնացել են զույգ եղբայրների հետ:

Հիմա ղազախ քույրեր Ասիլ և Այիմ Բինազարովաները երկուսն էլ հղի են:

Երկվորյակ-քույրերն ամուսնացել են Ժոլդասբեկ և Թորեբեկ Տոլեպբերղենուլների հետ՝ համատեղ հարսանիք անելով:

Հարսնացուները միանման զգեստենրով են եղել:

Մոտենում է ամուսնության երկրորդ տարեդարձը, երկու քույրերն էլ հղի են: Երկու եղբայրները որակավորում ունեցող անասնաբույժ են, իսկ քույրերը ապագա մանկավարժ են:

Երկու զույգն ապրում է նույն տանը:

Բոլոր չորսը ծանոթացել են, երբ Ժոլդասբեկը խանութում խոսել է Ասիլի հետ և կատակով հարցրել է՝ արդյոք նա քույր չունի իր երկվորյակ եղբոր համար:

Նա շոկի մեջ եղել, երբ աղջիկը, պատասխանել է, որ երկվորյակ քույր ունի:

Ամուսնությունից ի վեր զույգերի ընտանիքներում մեկական երեխա է ծնվել: Հիմա զույգերը 3-սենյականոց բնակարանում են ապրում, բայց պատրաստվում են առանձին տուն կառուցել:







