Կան բաներ, որոնք երբեք չպետք է տանը պահել, դրանք կենսական էներգիա են խլում և զրկում ձեզ ուժից:
Յուրաքանչյուր տուն լի է իրերով, որոնցից որոշների մասին մենք նույնիսկ մոռանում ենք: Մոտավորապես յուրաքանչյուր վեց ամիսը մեկ, դուք պետք է կատարեք «մաքրում»։ Դեն նետեք այն բաները, որոնք չեք օգտագործում` այլ, նոր իրերի համար տեղ ազատելու համար: «Տարածք» ասելիս մենք նկատի ունենք ոչ թե ֆիզիկական մետրեր, այլ հուզական տարածք։

Բայց կան բաներ, որոնք ոչ մի դեպքում չպետք է պահել տանը (բնակարանում): Նույնիսկ եթե դրանք ձեզ դուր են գալիս:
Ինչը պետք է անպայման դուրս շպրտենք
Ապրանքներ կենդանիների մնացորդներից, ձկներից և այլն (դրանք խխունջներից, կենդանիների կաշվից, ոսկորներից ստացված արտադրանք են)
Չոր (հատուկ չորացրած) բույսեր, տերևներ, կոկոններ: Այո, նրանք գեղեցիկ են, բայց գրավում են հիվանդությունները։
Ոչ ամբողջական սպասք: Օրինակ՝ ճաքերով, վնասվածքներով և այլն:

Կոտրված իրեր: Ցանկացած կոտրված բան (խաղալիքներ, էլեկտրական սարքեր և այլն):
Բաներ, որոնք ձեզ հիշեցնում են ինչ-որ վատ բանի մասին: Օրինակ՝ այդ զգեստով վիճել եք ընկերուհու հետ, ոտքը ոլորել եք այդ կոշիկների մեջ և այլն։
Ազատվեք այս բաներից և կզգաք, թե ինչպես եք ուզում ստեղծել և արարել նոր ինչ- որ բաներ և ապրել լիարժեք կյանքով։



























