Երկար ժամանակ ընդունված չէր խոսել այն մասին, որ ամուսինն ու կինը կարող են քնել առանձին սենյակներում կամ թեկուզ առանձին մահճակալների վրա։ Շատերի մոտ դա ասոցացվում է վեճերի հետ, այդ պատճառով էլ անմիջապես հարց է ծագում. իսկ ամեն բան նորմա՞լ է զույգի մոտ։

Իրականում առանձին քնելու պրակտիկան շատ ընտանիքներում է կիրառվում։ Դա շատ հարմար է, քանի որ երկու կողմն էլ լիարժեք կարողանում է քնել և դա ավելի ամրապնդում է հարաբերությունները։ Դրա համար պատճառները կարող են տարբեր լինել։ Ինչով կարող է դա պայմանավորված լինել։

- Ջերմաստիճանային ռեժիմի տարբեր նախընտրություններ
- Մակերեսային քուն, երբ կողքինի շարժումները կարող են արթնացնել և այլևս դժվար լինի քնելը։
- Աշխատանքային տարբեր գրաֆիկներ. երբ մեկը նոր պետք է գնա հերթապահության, իսկ մյուսը նոր պառկում է քնելու։
- Երբ շատ տարածք է անհրաժեշտ. շատերը սիրում են փռված քնել, իսկ կողքին քնած մարդը կարող է խանգարել։
- Խռոց. դժվար է քնելը, երբ ականջիդ տակ խռացնում են։

Իսկ եթե դուք առանձին սենյակներում քնելու հնարավորություն չունեք, ապա պետք է փոխհամաձայնության գալ։ Ահա մի քանի խորհուրդ, թե ինչպես կարելի է առանց կոնֆլիկտների քնել իրար կողքի.
- Մատրասը պետք է բավական լայն լինի։
- Եթե զուգընկերը խռացնում է, խորհրդակցեք բժշկի հետ, փորձեք պարզել պատճառը։
- Եթե սիրում եք փաթաթվել, ապա վայելեք միմյանց մինչև խոր քնի փուլը, իսկ հետո առանձին քնեք։

Եվ ամենակարևորը. Ննջարանը պետք է հանգստի վայր լինի և ոչ թե աշխատանքի։ Այնպես որ համակարգիչները, նոութբուքերն ու հեռուստացույցները այս սենյակում գործ չունեն անելու։



























