Մանկական ցանափոշին կարող է կանացի մի շարք խնդիրներ լուծել:
Այն հիպոալերգիկ է, նուրբ կառուցվածք ունի, նրբորեն խնամում է մաշկը, վերացնում է դրա փայլը, կարող է ֆիքսել դիմահարդարումը:
Ներկայացնում ենք մանկական ցանափոշին դիմահարդարման մեջ և առօրյա խնամքի համար օգտագործելու 9 բյութի-հնարք:
1. Անփայլ շրթներկ

Ներկված շուրթերիդ թղթե անձեռոցիկ դիր, մի քիչ շրթներկ արա վրան, հետո վրձնի վրա մի քիչ ցանափոշի լցրու և քսիր շուրթերիդ: Սովորական շրթներկն անփայլ կդառնա, ավելի երկար կմնա շուրթերի վրա:
2. Կայուն ստվերաներկեր

Որպեսզի ստվերաներկերը չծորան, որպես հիմք տալկ օգտագործիր: Նույնիսկ եթե ստվերաներկեր չես օգտագործում, կոպերիդ և աչքերիդ անկյուններին ցանափոշի քսիր յուղոտ փայլից ազատվելու համար:
3. Ավազ

Եթե լողափին ոտքերիդ տալկ քսես, ավազը չի կպչի:
4. Խիտ թարթիչներ

Թարթիչներդ մի շերտ քսիր, հետո ցանափոշի քսիր, ևս մեկ անգամ ներկիր: Ծավալը երաշխավորված է:
5. Ակնեի դեմ դիմակ

2 թ. գ. ցանափոշի խառնիր մինչև համասեռ խիտ զանգված ստացվի, քսիր դեմքիդ, թող 30 րոպե: Դիմակը լվա տաք ջրով:
6. Իդեալական հոնքեր

Որպեսզի հոնքերդ ավելի հաստ երևան տալկ քսիր, հետո մատիտով գծիր: Հոնքերդ հանելուց հետո կարմրած մաշկդ ցանափոշիով մշակիր գրգռվածությունից և մանր պզուկներից խուսափելու համար:
7. Առանց յուղոտ փայլի մաշկ

Ցանափոշին վերացնում է փայլը, ամրացնում է դիմահարդարումը: Դիմափոշու վրձնով մի քիչ Ցանափոշի վերցրու, ավելորդ մասը թափ տուր և անցիր Т-գոտով:
8. Քանդել շղթան

Շղթայի հանգույցները հեշտությամբ կքանդվեն վրան մի քիչ ցանափոշի լցնելու դեպքում:
9. Նուրբ գոտի
Ինտիմ հատվածի մաշկի գրգռվածությունը կարելի է կանխել ազդրերի ներսի մասին տալկ ցանելու դեպքում: Ցանափոշին օգտագործում են նաև վերքերի և կտրվածքների դեպքում:







